Տարածաշրջանը անխուսափելի աղետի եզրին է․ նշում են ՄԱԿ-ից
Հարյուր հազարավոր մարդիկ ապաստան են փնտրում կիրակի օրը Լիբանանից Իսրայելի հյուսիս արձակված «Հեզբոլլահի» հրթիռներից, հայտնել են իսրայելական զինվորականները, մինչդեռ ՄԱԿ-ը զգուշացրել է բռնության սրման պատճառով տարածաշրջանային անխուսափելի աղետի մասին։ Այս մասին գրում է AFP-ն։
Նշվում է, որ Իսրայելը հասկացրել է, որ մտադիր է իր ուշադրության տակ առնել «Հեզբոլլահ» շարժումը՝ Գազայի հատվածում պատերազմի պատճառով գրեթե մեկ տարվա սահմանային գնդակոծություններից հետո։
Փոխգնդակոծությունները վերսկսվել են այն բանից հետո, երբ իսրայելական բանակը հայտնել է, որ տասնյակ իսրայելական ռազմական ինքնաթիռներ «զանգվածային» հարվածներ են հասցնում Լիբանանի հարավում գտնվող «Հեզբոլլահի» թիրախներին:
Իսրայելի ուրբաթ օրվա ավիահարվածի հետևանքով սպանվել է «Հեզբոլլահի» էլիտար ստորաբաժանման ղեկավար Իբրահիմ Աքիլը։
«Նկատի ունենլով, որ տարածաշրջանը անխուսափելի աղետի եզրին է, դժվար է գերագնահատել այն փաստը, որ չկա ռազմական լուծում, որը կողմերից որևէ մեկին ավելի անվտանգ կդարձնի», - X սոցիալական ցանցում հայտարարել է ՄԱԿ-ի Լիբանանի հարցերով հատուկ համակարգող Ժանին Հենիս-Պլասշարտը:
Լիբանանի առողջապահության նախարարությունը հայտնել է, Բեյրութի հարավում ուրբաթ օրը տեղի ունեցած հարձակման զոհերի թիվը հասել է 45-ի:
Իսրայելական բանակն, իր հերթին, հայտարարել է, որ ավելի քան 100 հրթիռ է արձակվել Լիբանանից կիրակի վաղ առավոտյան:
Նմանատիպ հոդվածներ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Ստեփանակերտում իրականացրած թալանն՝ արբանյակային պատկերներով
Արցախի մայրաքաղաքում արբանյակային լուսանկարները հարյուրավոր միջադեպեր են արձանագրել, որոնք ցույց են տալիս Ստեփանակերտ քա...
Էրդողանը բանակցություններ կվարի Փաշինյանի հետ. ինչ է հայտնի․ ԶԼՄ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային մասնակցելու նպատակով ԱՄՆ այցի շրջանակներում բանակցությո...
Նիկոլ Փաշինյանն ուղերձ է հղել
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության Անկախության օրվա առթիվ։ «Սիրելի՛ ժողովուրդ, Հայաստանի...
ԱԳՆ-ի մեկնաբանությունը՝ Լիբանանի հայերի վերաբերյալ
Լիբանանի տարածքին Իսրայելի զանգվածային արվիահարվածների հետևանքով զոհերի և վիրավորների շրջանում հայերի առկայության վերաբե...