«Մենք նման «գագաթնաժողովներին» չենք մասնակցի». Զախարովա
Ռուսաստանը չի մասնակցի խաղաղության երկրորդ գագաթնաժողովին, որը Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին նախատեսում է անցկացնել աշնանը, հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
Ըստ նրա, այս գագաթնաժողովը «ոչ մի ընդհանուր բան չունի կարգավորման հետ», և դրա նպատակն է «առաջ բերել Զելենսկու բացարձակապես ոչ կենսունակ բանաձևը»՝ որպես հակամարտության լուծման այլընտրանքային հիմք, հասնել դրա աջակցությանը համաշխարհային մեծամասնության կողմից և նրա անունից Ռուսաստանին ներկայացնել վերջնագիր կապիտուլյացիայի մասին»:
«Մենք նման «գագաթնաժողովներին» չենք մասնակցի», — ասել Է Զախարովան:
Միևնույն ժամանակ, նա հավելել է, որ Մոսկվան չի հրաժարվում հակամարտությունը քաղաքական-դիվանագիտական ճանապարհով կարգավորելուց և պատրաստ է քննարկել «իսկապես լուրջ առաջարկներ»՝ հաշվի առնելով իրավիճակը, աշխարհաքաղաքական իրողությունները և նախագահ Վլադիմիր Պուտինի առաջարկները:
Նմանատիպ հոդվածներ
Նիկոլ Փաշինյանը մեկնել է ԱՄՆ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ սեպտեմբերի 22-27-ն աշխատանքային այցով մեկնել է Ամերիկայի Միացյալ Նահ...
ՔՊ-ից մեկնաբանում են` ինչու է Փաշինյանը քաղաքացիներից ներողություն խնդրում
Հայաստանի Հանրապետությունը շատ երկար տարիներ տարբեր երկրների կողմից դիտարկվել է որպես ֆորպոստ այլ պետությունների շահերը...
ՀՀ-ն անհանգստացած չէ՞, որ Ադրբեջանն ագրեսիա կնախաձեռնի. Քոչարյանը պատասխանում է
Ազգային ժողովում տեղի է ունենում ԱԺ խմբակցությունների ճեպազրույցները: Լրագրողը հարց ուղղեց` ՀՀ-ն անհանգստացած չէ՞, որ Ադ...
Հավատում եմ, որ ունենք Հարավային Կովկասում հակամարտության էջը փակելու պատմական հնարավորություն. Փաշինյան
Հայաստանի և Վրաստանի վարչապետներ Նիկոլ Փաշինյանը և Իրակլի Կոբախիձեն հանդես են գալիս հայտարարություններով:«Հայաստանն ու Ա...