«Պետք է միավորվել և համագործակցել». Լուկաշենկոյի ուղերձը՝ ՀՀ անկախության օրվա առթիվ
Բելառուսը կարևորում է Հայաստանի հետ կառուցողական հարաբերությունների զարգացումը։ Այս մասին ասված է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի շնորհավորական ուղերձում՝ ՀՀ Անկախության օրվա կապակցությամբ: Տեղեկատվությունը փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Մինսկը հետագայում եւս կշարունակի հանդես գալ Երեւանի հետ փոխադարձ հարգալից եւ կառուցողական երկխոսության ընդլայնման օգտին», - Լուկաշենկոյի խոսքը մեջբերում է նրա մամուլի ծառայությունը:
Ինչպես նշել է Բելառուսի նախագահը, «Բելառուսը և Հայաստանը կապում են բարեկամության ամուր կապերը, ընդհանուր պատմությունը, ավանդական ընտանեկան և քրիստոնեական արժեքները»:
«Մեր քաղաքացիներին համախմբում են Հայրենական Մեծ պատերազմում տարած հաղթանակը, Սպիտակի երկրաշարժի հետևանքների համատեղ հերոսական հաղթահարումը, ինտեգրացիոն կառույցներին մասնակցությունն ու սերտ գործարար գործընկերությունը», - ասված Է ուղերձում:
Լուկաշենկոն համոզված է, որ «ներկա պայմաններում, պետք է միավորվել և համագործակցել»:
Նմանատիպ հոդվածներ
Նիկոլ Փաշինյանը մեկնել է ԱՄՆ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ սեպտեմբերի 22-27-ն աշխատանքային այցով մեկնել է Ամերիկայի Միացյալ Նահ...
ՔՊ-ից մեկնաբանում են` ինչու է Փաշինյանը քաղաքացիներից ներողություն խնդրում
Հայաստանի Հանրապետությունը շատ երկար տարիներ տարբեր երկրների կողմից դիտարկվել է որպես ֆորպոստ այլ պետությունների շահերը...
ՀՀ-ն անհանգստացած չէ՞, որ Ադրբեջանն ագրեսիա կնախաձեռնի. Քոչարյանը պատասխանում է
Ազգային ժողովում տեղի է ունենում ԱԺ խմբակցությունների ճեպազրույցները: Լրագրողը հարց ուղղեց` ՀՀ-ն անհանգստացած չէ՞, որ Ադ...
Հավատում եմ, որ ունենք Հարավային Կովկասում հակամարտության էջը փակելու պատմական հնարավորություն. Փաշինյան
Հայաստանի և Վրաստանի վարչապետներ Նիկոլ Փաշինյանը և Իրակլի Կոբախիձեն հանդես են գալիս հայտարարություններով: «Հայաստանն ու...