Մենք պատրաստ ենք դրան․ Էրդողան
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պատրաստակամություն է հայտնել հանդիպել Սիրիայի իր պաշտոնակից Բաշար Ասադի հետ: Այս մասին նա հայտնել է ԱՄՆ-ում ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողով մեկնելուց առաջ կայացած մամուլի ասուլիսի ժամանակ:
«Մենք արդեն հայտարարել ենք Բաշար Ասադի հետ հանդիպելու ցանկության մասին՝ Թուրքիայի և Սիրիայի հարաբերությունները կարգավորելու համար։ Ակնկալում ենք պատասխան սիրիական կողմից։ Մենք պատրաստ ենք դրան։ Հավատում եմ, որ նոր փուլը կսկսվի այդ հանդիպումից», - ասել է պետության ղեկավարը։
Նրա կարծիքով՝ եկել է Սիրիայում լարված իրավիճակին վերջ տալու ժամանակը։
«Մենք տեսնում ենք, որ Սիրիայի ղեկավարությունը որոշ ժամանակ ընդդիմության հետ առճակատման չի գնում, դա ցույց է տալիս, որ քայլեր են ձեռնարկվել հանուն կայուն խաղաղության», — նշել Է Էրդողանը:
Վերջին շրջանում ԶԼՄ-ներում տեղեկություններ են հայտնվում Թուրքիայի և Սիրիայի նախագահների հնարավոր հանդիպման մասին:
Նմանատիպ հոդվածներ
Նիկոլ Փաշինյանն ուղերձ է հղել
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության Անկախության օրվա առթիվ։ «Սիրելի՛ ժողովուրդ, Հայաստանի...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Ստեփանակերտում իրականացրած թալանն՝ արբանյակային պատկերներով
Արցախի մայրաքաղաքում արբանյակային լուսանկարները հարյուրավոր միջադեպեր են արձանագրել, որոնք ցույց են տալիս Ստեփանակերտ քա...
Էրդողանը բանակցություններ կվարի Փաշինյանի հետ. ինչ է հայտնի․ ԶԼՄ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային մասնակցելու նպատակով ԱՄՆ այցի շրջանակներում բանակցությո...
Ինչ է կատարվում Ռուբեն Վարդանյանի և մյուս հայերի հետ ադրբեջանական բանտերում․ BBC
Մեկ տարի առաջ հայերը փախել են Լեռնային Ղարաբաղից՝ Ադրբեջանի ռազմական գործողությունից հետո։ Բայց ոչ բոլորին են բաց թողել...