Հրաժարվում եմ ընդունել Հանրային ռադիոյի այսպիսի «սահմանափակ ու անչափ տխրեցնող աշխարհաճանաչողությունը». Ստյոպա Սաֆարյան
Հրաժարվում եմ հասկանալ ու ընդունել Հանրային ռադիոյի այսպիսի «սահմանափակ ու անչափ տխրեցնող աշխարհաճանաչողությունը»...։ Այս մասին գրել է քաղաքական գործիչ Ստյոպա Սաֆարյանը։
«Եթե ցանկացել եք ցուցաբերել ռեգիոնալ մոտեցում, այդ դեպքում ո՞ւր է Թեհրանը ցուցանող ժամացույցը։
Եթե Մոսկվա-Անկարա թվիքս տանդեմի ժամանակները հիշատակելը պարտադիր եք գտել որպես «ռեգիոնամերձ» կամ ռեգիոնում քաղաքական շահեր ունեցող կարևոր երկրներ, այդ դեպքում ո՞ւր են Բրյուսելը, Փարիզը և Նյու Դելին... Վաշինգթոն, Պեկին, Լոնդոնի մասին էլ չասած...
Եթե ուզեցել եք ցույց տալ, թե լայն եք մտածում, ապա ինչու է ստացվել հայտնի ֆիլմի ասույթի նման «մենք ենք, Թուրքիան, Ռուսաստանն ու Ադրբեջանը»...
Եթե ուզեցել եք անպատեհ, անիմաստ ու անդուր գրգռել, վիրավորել մեր հանրությանը, այն էլ այս տխուր օրով, ապա շնորհավորում եմ, միայն դա է ստացվել...»,- գրել է նա։
Նմանատիպ հոդվածներ
Իրանի հետ տարածաշրջանային հարցերում Ռուսաստանի դիրքորոշումը չի փոխվել. Շոյգու
ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն հանդիպել է Իրանի նախագահ Մասուդ Պեզեշկիանի հետ և նրան փոխանցել ՌԴ առաջ...
Աշխարհը մեզ համար շարունակում է մնալ անծանոթ վայր և նրան ճանաչելը՝ առաջնային խնդիր․ Նիկոլ Փաշինյան
Աշխարհի և միջազգային հարաբերությունների մասին մեր պատկերացումները շարունակում են մնալ մակերեսային։ Այս մասին Ֆեյսբուքյան...
ՌԴ-ն աջակցում է Իրանի քաղաքականությանը՝ Ադրբեջանի հետ առևտրային ուղիների և միջանցքների հարցում. Շոյգու
Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն Թեհրան կատարած այցի ընթացքում հանդիպել է Իրանի նախագահ Մասուդ...
Կանադան աջակցում է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի բանակցային քաղաքական լուծմանը. Մելանի Ժոլի
Կանադայի արտաքին գործերի նախարար Մելանի Ժոլին հանդես է եկել հայտարարությամբ Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի հայաթափու...