Հրայր Թովմասյանը մեղավոր ճանաչվեց 2 դրվագով, բայց ազատվեց պատասխանատվությունից

ՍԴ դատավոր Հրայր Թովմասյանին դատարանը մեղավոր ճանաչեց 2 դրվագով՝ 2003թ. ապրիլի 18-ին ընդունված քրեական օրենսգրքի 308 հոդվածի առաջին մասով նախատեսված հանցանքներում և նրան ազատել քրեական պատասխանատվությունից՝ քրեկան պատասխանավության ենթարկելու վաղեմության ժամկետները 2019թ.-ին անցած լինելու պատճառաբանությամբ:


«Դատարանը վճռեց ամբաստանյալ Հրայր Թովմասյանին մեղավոր ճանաչել երկու դրվագով և նրան ազատել քրեական պատասխանատվությունից վաղեմության ժամկետներն 2019-ին անցած լինելու պատճառաբանությամբ»,- դատավճիռը հրապարակեց դատավոր Տաթևիկ Գրիգորյանը։


Հրայր Թովմասյանից դատարանը բռնագանձեց 5 մլն 203 հազար դրամ, որպես հանցագործության հետևանքով պատճառված վնասի հատուցում:


Նշենք, որ պաշտպանական իր ճառում Թովմասյանը նշել էր՝ պետության կյանքի համար կարևոր է տեսնել այն, ինչ մնացածը չեն տեսնում։ Ես դատարանի առաջ կանգնել եմ միայն նրա համար, որ ես համարձակություն եմ ունեցել այդ փուլում բարձրաձայնել այն, ինչը որ մնացածը չէին տեսնում։


«Ես հրապարակային չեմ ասի,թե ինչի համար եմ այստեղ, իմ ընկերները գիտեն։ Ինձ դատում են հենց դա տեսնելու համար։ Մարդկության պատմությունը լի է նման բաներով, երբ մարդը տեսել է նման բաներ, մտածել է այլ կերպ, ասել է այդ մասին և դրա համար դատվել է»,- ասել էր նա:


Քաղաքականություն