Ձերբակալվել է նախկին պատգամավոր Վահե Հակոբյանի եղբայրը
«Մաքուր Երկաթ» գործարանի տնօրեն Կարեն Հակոբյանը ձերբակալվել է։
Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց ՀՀ Քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը։
«ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակներում Կարեն Հակոբյանը մեղադրյալի կարգավիճակով ձերբակալվել է»,–ասաց նա։
Նշենք, որ PARA TV -ի տեղեկություններով` ոստիկանների մի խումբ այսօր ներխուժել են «Մաքուր Երկաթ» գործարանի տնօրեն Կարեն Հակոբյանի բնակարան։
«Հակոբյանն այդ ընթացքում եղել է իր աշխատավայրում` «Մաքուր երկաթում», պատրաստվում էր ընդունել պատվիրակություն Գերմանիայից։ Տեղեկանալով ոստիկանության ներխուժման մասին և ցանկանալով պարզել, թե ինչ է կատարվում` իր նախաձեռնությամբ ինքնակամ ներկայացել է քննչական կոմիտե` չնայած աշխատանքային ծանրաբեռնվածությանը»,- հայտնում է լրատվամիջոցը։
Կարեն Հակոբյանը «Վերածնվող Հայաստան» կուսակցության նախկին նախագահ, ԱԺ «Հայաստան» խմբակցության նախկին պատգամավոր Վահե Հակոբյանի եղբայրն է։
«Մաքուր Երկաթի Գործարան» ԲԲԸ–ն գործում է 1968 թ.–ից, գործունեության հիմնական ուղղությունն է ֆերոմոլիբդենի արտադրությունը։ 2014–2023 թթ. ընկած ժամանակահատվածում ընկերության կողմից պետական բյուջե վճարված հարկերը կազմել են 18 մլրդ 197 մլն 265 հազար դրամ։
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանը բանակցում է Հնդկաստանի հետ՝ արդիականացնելու համար Սու-30ՍՄ կործանիչները
Հայաստանը բանակցում է Հնդկաստանի հետ՝ արդիականացնելու համար ռուսական Су-30 իր կործանիչները: Սու-30-ի արդիականացումը, որի...
Եթե պայմանագիրը հակասի Սահմանադրությանը, փոփոխություններ անհրաժեշտ կլինեն՝ խաղաղության հասնելու համար․ Փաշինյան
Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը պարզած ձեռքի հեռավորության վրա է:Ասել է Նիկոլ Փաշինյանը՝ ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողո...
Ժաննա Անդրեասյանը դիմել է ուսուցիչներին և դպրոցի տնօրեններին
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ֆեյսբուքյան գրառմամբ դիմել է դպրոցների տնօրեններին և ուսուցիչներին․«Հարգելի տնօրեններ, ու...
Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել
ԱՄՆ Կոնգրեսի հանձնաժողովի լսումներում «Ադրբեջանին առնչվող բոլոր փաստերը բացահայտորեն խեղաթյուրվում և կեղծվում են», հայտա...