Քամալա Հարիսը և Դոնալդ Թրամփը Վաշինգտոնում կհանդիպեն Վլադիմիր Զելենսկու հետ
ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարիսը և ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը ծրագրում են հաջորդ շաբաթ Վաշինգտոնում հանդիպել Ուկրաինայի առաջնորդ Վլադիմիր Զելենսկու հետ։ Այս մասին հայտնում է CNN-ը՝ իրազեկ աղբյուրներին հղումով։
«Ակնկալվում է, որ փոխնախագահ Քամալա Հարիսը հաջորդ շաբաթ Վաշինգտոնում կհանդիպի Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Հեռուստաալիքի աղբյուրների փոխանցմամբ՝ Զելենսկին ԱՄՆ այցի ընթացքում պնդելու է Ուկրաինայի՝ ՆԱՏՕ-ին և ԵՄ-ին անդամակցելուն, տնտեսական և անվտանգության համաձայնագրերին և Կիևին հավելյալ զենքի շարունակական մատակարարմանը։
Բացի այդ, նախատեսվում է, որ ուկրաինացի առաջնորդը հակամարտության կարգավորման իր ծրագիրը կներկայացնի ԱՄՆ ներկայիս նախագահ Ջո Բայդենին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում կայանալիք հանդիպման ժամանակ։
Նմանատիպ հոդվածներ
Իրանի հետ տարածաշրջանային հարցերում Ռուսաստանի դիրքորոշումը չի փոխվել. Շոյգու
ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն հանդիպել է Իրանի նախագահ Մասուդ Պեզեշկիանի հետ և նրան փոխանցել ՌԴ առաջ...
Աշխարհը մեզ համար շարունակում է մնալ անծանոթ վայր և նրան ճանաչելը՝ առաջնային խնդիր․ Նիկոլ Փաշինյան
Աշխարհի և միջազգային հարաբերությունների մասին մեր պատկերացումները շարունակում են մնալ մակերեսային։ Այս մասին Ֆեյսբուքյան...
ՌԴ-ն աջակցում է Իրանի քաղաքականությանը՝ Ադրբեջանի հետ առևտրային ուղիների և միջանցքների հարցում. Շոյգու
Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն Թեհրան կատարած այցի ընթացքում հանդիպել է Իրանի նախագահ Մասուդ...
Կանադան աջակցում է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի բանակցային քաղաքական լուծմանը. Մելանի Ժոլի
Կանադայի արտաքին գործերի նախարար Մելանի Ժոլին հանդես է եկել հայտարարությամբ Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի հայաթափու...