Լեհաստանի ԱԳՆ ղեկավարն առաջարկել է Ղրիմը հանձնել ՄԱԿ-ի վերահսկողությանը
Լեհաստանի ԱԳՆ ղեկավարն առաջարկել է Ղրիմը հանձնել ՄԱԿ-ի վերահսկողությանը: Ռադոսլավ Սիկորսկին նման նախաձեռնությամբ հանդես է եկել Կիևում ուկրաինացի և եվրոպացի քաղաքական գործիչների մասնակցությամբ «Յալթայի միջազգային ռազմավարություն» համաժողովում, նշում է «Strana» հրատարակությունը։ Նա ասել է, որ չի տեսնում ռուս-ուկրաինական հակամարտության լուծում առանց Ղրիմի «ապառազմականացման»։
«Մենք կարող ենք այն (Ղրիմը) դնել ՄԱԿ-ի մանդատի տակ՝ արդար հանրաքվե նախապատրաստելու առաքելությամբ՝ ստուգելուց հետո, թե ովքեր են օրինական բնակիչները։ … Եվ մենք կկարողանայինք այն հետաձգել 20 տարով»,- ասում է Սիկորսկին:
Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակը թելեգրամյան ալիքում ասել է, որ «Ղրիմը Ուկրաինա է», իսկ Ռուսաստանը «խախտել է միջազգային իրավունքը և պետք է պատասխանատվություն կրի դրա համար»։
Նմանատիպ հոդվածներ
Իրանի հետ տարածաշրջանային հարցերում Ռուսաստանի դիրքորոշումը չի փոխվել. Շոյգու
ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն հանդիպել է Իրանի նախագահ Մասուդ Պեզեշկիանի հետ և նրան փոխանցել ՌԴ առաջ...
Աշխարհը մեզ համար շարունակում է մնալ անծանոթ վայր և նրան ճանաչելը՝ առաջնային խնդիր․ Նիկոլ Փաշինյան
Աշխարհի և միջազգային հարաբերությունների մասին մեր պատկերացումները շարունակում են մնալ մակերեսային։ Այս մասին Ֆեյսբուքյան...
ՌԴ-ն աջակցում է Իրանի քաղաքականությանը՝ Ադրբեջանի հետ առևտրային ուղիների և միջանցքների հարցում. Շոյգու
Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն Թեհրան կատարած այցի ընթացքում հանդիպել է Իրանի նախագահ Մասուդ...
Կանադան աջակցում է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի բանակցային քաղաքական լուծմանը. Մելանի Ժոլի
Կանադայի արտաքին գործերի նախարար Մելանի Ժոլին հանդես է եկել հայտարարությամբ Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի հայաթափու...