Ֆրանսիայի ԱԳՆ ղեկավարի պաշտոնում առաջարկվել է Ժան-Նոել Բարոյի թեկնածությունը
Ֆրանսիայի վարչապետ Միշել Բարնյեն ԱԳ նախարարի պաշտոնում առաջարկել է Ժան-Նոել Բարոյի թեկնածությունը, գրում է Le Figaro-ն։
Նրա խոսքով՝ Բարնյեն Ելիսեյան պալատում նախագահ Էմանուել Մակրոնին է ներկայացրել կառավարության անդամների թեկնածուներին։ Մասնավորապես, նա առաջարկել է Սեբաստիան Լեկորնյուին թողնել Ֆրանսիայի պաշտպանության նախարարության ղեկավարի պաշտոնը։ Նախագահը պետք է պաշտոնապես հաստատի այս թեկնածուներին։
Բարոն 41 տարեկան է։ Ներկայումս նա Ֆրանսիայի Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահը և եվրոպական հարցերով նախարարի պատվիրակն է։
Սպասվում է, որ Ֆրանսիայի նոր կառավարությունում կընդգրկվեն ինչպես Մակրոնի կողմնակիցները, այնպես էլ աջ կենտրոնամետների մի շարք ներկայացուցիչներ։
Նմանատիպ հոդվածներ
Իրանի հետ տարածաշրջանային հարցերում Ռուսաստանի դիրքորոշումը չի փոխվել. Շոյգու
ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն հանդիպել է Իրանի նախագահ Մասուդ Պեզեշկիանի հետ և նրան փոխանցել ՌԴ առաջ...
Աշխարհը մեզ համար շարունակում է մնալ անծանոթ վայր և նրան ճանաչելը՝ առաջնային խնդիր․ Նիկոլ Փաշինյան
Աշխարհի և միջազգային հարաբերությունների մասին մեր պատկերացումները շարունակում են մնալ մակերեսային։ Այս մասին Ֆեյսբուքյան...
ՌԴ-ն աջակցում է Իրանի քաղաքականությանը՝ Ադրբեջանի հետ առևտրային ուղիների և միջանցքների հարցում. Շոյգու
Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն Թեհրան կատարած այցի ընթացքում հանդիպել է Իրանի նախագահ Մասուդ...
Կանադան աջակցում է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի բանակցային քաղաքական լուծմանը. Մելանի Ժոլի
Կանադայի արտաքին գործերի նախարար Մելանի Ժոլին հանդես է եկել հայտարարությամբ Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի հայաթափու...