«Տեսնում ենք, թե որքան լարված է այնտեղ իրավիճակը». Պեսկով
Ռուսաստանն ուշադիր հետևում է ԱՄՆ-ում լարված իրավիճակին, սակայն չի միջամտում դրան, ինչպես միշտ է արել։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով Հանրապետական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի դեմ նոր մահափորձը։
«Դա այնքան էլ մեր գործը չէ», - ասել է Կրեմլի ներկայացուցիչը և հավելել.
«Մենք, իհարկե, ուշադիր հետևում ենք այն տեղեկատվությանը, որը գալիս է ԱՄՆ-ից։ Տեսնում ենք, թե որքան լարված է այնտեղ իրավիճակը, այդ թվում ՝ քաղաքական մրցակիցների միջև»։
Հիշեցնենք` ավելի վաղ հայտնել էինք որ ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի դեմ հերթական մահափորձն է իրականացվել:
Նմանատիպ հոդվածներ
ՔՊ-ից մեկնաբանում են` ինչու է Փաշինյանը քաղաքացիներից ներողություն խնդրում
Հայաստանի Հանրապետությունը շատ երկար տարիներ տարբեր երկրների կողմից դիտարկվել է որպես ֆորպոստ այլ պետությունների շահերը...
ՀՀ-ն անհանգստացած չէ՞, որ Ադրբեջանն ագրեսիա կնախաձեռնի. Քոչարյանը պատասխանում է
Ազգային ժողովում տեղի է ունենում ԱԺ խմբակցությունների ճեպազրույցները: Լրագրողը հարց ուղղեց` ՀՀ-ն անհանգստացած չէ՞, որ Ադ...
Հավատում եմ, որ ունենք Հարավային Կովկասում հակամարտության էջը փակելու պատմական հնարավորություն. Փաշինյան
Հայաստանի և Վրաստանի վարչապետներ Նիկոլ Փաշինյանը և Իրակլի Կոբախիձեն հանդես են գալիս հայտարարություններով: «Հայաստանն ու...
Նիկոլ Փաշինյանը մեկնել է ԱՄՆ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ սեպտեմբերի 22-27-ն աշխատանքային այցով մեկնել է Ամերիկայի Միացյալ Նահ...