ԱՄՆ-ի գործողություններն անպատասխան չեն մնա. Զախարովա
Ռուսական ԶԼՄ-ների նկատմամբ ԱՄՆ-ի գործողությունների վերաբերյալ միջազգային կառույցների լռությունը հաստատում է նրանց մեղսակցությունը Վաշինգտոնի քաղաքականությանը, Մոսկվան կպատասխանի դրան, հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան: Նրա մեկնաբանությունը մեջբերում է գերատեսչության մամուլի ծառայությունը։
«Ամերիկյան վարչակազմի գործողություններն անպատասխան չեն մնա», — ասվում է Զախարովայի հայտարարության մեջ: Ռուսական ԶԼՄ-ների դեմ պատժամիջոցները նա անվանել է «կամայականություն» և «իր մասշտաբներով աննախադեպ բռնաճնշումներ»:
ԱԳՆ ներկայացուցիչն ընդգծել է, որ ամերիկյան իշխող վերնախավը մանիպուլացնում է հասարակական կարծիքը և պաշտպանում տեղի բնակչությանը իրեն անհարմար տեղեկատվությունից:
Զախարովայի խոսքով՝ ռուսական ԶԼՄ-ների ժողովրդականությունը շատ երկրներում աճում է, մինչդեռ Արևմտյան ԶԼՄ-ները աշխարհում տեղի ունեցածի մասին տեղեկատվությունը «կեղծ» և «միակողմանի» են մատուցում, և ԱՄՆ-ում չեն կարողանում համակերպվել դրա հետ:
Նմանատիպ հոդվածներ
«Պատրաստ ենք ստորագրել խաղաղության համաձայնագիրը». Արարատ Միրզոյան
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Ֆրանսիայի գործընկերոջ՝ Ստեֆան Սեժուրնեի հետ ասուլիսում անդրադարձել է խաղաղության համաձայն...
Նիկոլ Փաշինյանը կմեկնի Վրաստան
Վարչապետ Փաշինյանը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան, հայտնում է Sputnik Грузия-ն։«Նիկոլ Փաշինյանը Թբիլիսի կժամանի սեպտեմբ...
Վճռաբեկ դատարանը բեկանել է Ռոբերտ Քոչարյանի, Յուրի Խաչատուրովի և մյուսների գործը կարճելու որոշումը
Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատը բեկանել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, ԶՈՒ ԳՇ նախկին պետ, ՀԱՊԿ նախկին քար...
Դատախազությունը բողոքարկել է Սերժ Սարգսյանի արդարացման դատավճիռը
Գլխավոր դատախազությունը արդարացման որոշումը բողոքարկել է հակակոռուպցիոն դատարան: 2024 թվականի մայիսի 31-ին Երևանի ընդհան...