«Թուրքիան չէ, որ մեր փոխարեն պիտի որոշումներ կայացնի». Կիպրոսի նախագահ
Թուրքիայի արտգործնախարարությունը դատապարտել է ԱՄՆ-ի և Կիպրոսի միջև ստորագրված պաշտպանական համագործակցության ճանապարհային քարտեզը՝ նշելով, որ այդ քայլը վնաս է հասցնում Կիպրոսի թուրքական կողմի անվտանգությանը։ Այս մասին հայտնում է ermenihaber.am-ը։
Թուրքիայի ԱԳՆ-ի տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ նման քայլերը թուլացնում են ԱՄՆ-ի չեզոք վերաբերմունքը Կիպրոսի նկատմամբ և դժվարացնում երկար ժամանակ չլուծված կիպրական խնդրի արդարացի լուծումը։
Կիպրոսի նախագահ Նիկոս Խրիստոդուլիդիսը, դատապարտելով Թուրքիայի այդօրինակ արձագանքը, հայտարարել է. «Թուրքիան չէ, որ մեր փոխարեն պիտի որոշումներ կայացնի։ Եվ ոչ էլ մեր որոշումներն են Թուրքիայի արածների կամ չարածների արձագանքը։ Կարևորն այն է, որ Միացյալ Նահանգները ճանաչում է Կիպրոսի Հանրապետության հատուկ դերը աշխարհառազմավարական նշանակության առումով»:
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանը բանակցում է Հնդկաստանի հետ՝ արդիականացնելու համար Սու-30ՍՄ կործանիչները
Հայաստանը բանակցում է Հնդկաստանի հետ՝ արդիականացնելու համար ռուսական Су-30 իր կործանիչները: Սու-30-ի արդիականացումը, որի...
Ահաբեկչության հեղինակները պատժվելու են հենց Գերմանիայում. ոչ ոքի չենք խղճալու. Օլաֆ Շոլց
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը կոչ է արել Գերմանիայի գլխավոր դատախազությանը առանց կողմնակալության հետաքննություն անցկացնե...
Առաջին անգամ գործարկվել է ուղիղ չվերթ Հայաստանի և Չինաստանի միջև
Այսօր՝ սեպտեմբերի 3-ին, առաջին անգամ գործարկվել է ուղիղ չվերթ Հայաստանի և Չինաստանի միջև: Տարածքային կառավարման և ենթակա...
«Ես խնդրում եմ իմ բաժին ներողությունը». Նիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Հայեցակարգային երկընտրանքը, որ այսօր քննարկվում է մեր երկրում, հետեւյալն է...