Ահաբեկչության հեղինակները պատժվելու են հենց Գերմանիայում. ոչ ոքի չենք խղճալու. Օլաֆ Շոլց
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը կոչ է արել Գերմանիայի գլխավոր դատախազությանը առանց կողմնակալության հետաքննություն անցկացնել Հյուսիսային հոսք և Հյուսիսային հոսք 2 գազատարներում տեղի ունեցած պայթյունների վերաբերյալ։ Պայթյունների մեղավորները, նրա խոսքով, պետք է պատասխանատվության ենթարկվեն Գերմանիայում:
«Սա ահաբեկչություն էր», - ասել է Շոլցը Գերմանիայի արևելյան Պրենցլաու (Բրանդենբուրգ) քաղաքի քաղաքացիների հետ զրույցի ժամանակ: Նրա խոսքերը մեջբերում է DPA գործակալությունը։ «Մենք կոչ ենք անում բոլոր անվտանգության մարմիններին և գլխավոր դատախազին հետաքննություն անցկացնել՝ առանց որևէ մեկի շահերը հաշվի առնելու»,- ասել է կանցլերը՝ հավելելով, որ դա հենց այն է, ինչ արվելու է։
«Ոչինչ չպետք է թաքցվի, դա պետք է բացարձակապես պարզ լինի. և եթե մեզ հաջողվի բռնել նրանց` ովքեր դա արել են, ապա մենք ոչ ոքի չենք ներելու»- հայտարարել է կանցլերը:
Գերմանական կառավարության ղեկավարը գնահատել է ռուսական բնական գազի մատակարարման այլ աղբյուրներով փոխարինելու ծախսերը, ինչպիսիք են հեղուկ բնական գազը, ինչպես նաև քաղաքացիներին և ձեռնարկություններին աջակցելը «ավելի քան 100 միլիարդ եվրո»: Շոլցի կարծիքով՝ անհրաժեշտ էր նվազեցնել գները, որպեսզի մարդիկ դեռ կարողանան վճարել գազի համար, և բիզնեսը չսնանկանա։
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանը բանակցում է Հնդկաստանի հետ՝ արդիականացնելու համար Սու-30ՍՄ կործանիչները
Հայաստանը բանակցում է Հնդկաստանի հետ՝ արդիականացնելու համար ռուսական Су-30 իր կործանիչները: Սու-30-ի արդիականացումը, որի...
«Ես խնդրում եմ իմ բաժին ներողությունը». Նիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Հայեցակարգային երկընտրանքը, որ այսօր քննարկվում է մեր երկրում, հետեւյալն է...
Առաջին անգամ գործարկվել է ուղիղ չվերթ Հայաստանի և Չինաստանի միջև
Այսօր՝ սեպտեմբերի 3-ին, առաջին անգամ գործարկվել է ուղիղ չվերթ Հայաստանի և Չինաստանի միջև:Տարածքային կառավարման և ենթակառ...
Էմիրությունները հրաժարվել է վերսկսկել ԱՄՆ-ին` F-35 կործանիչներ մատակարարելու գործարքը
Արաբական Միացյալ Էմիրությունները (ԱՄԷ) այլևս չեն ծրագրում վերսկսել բանակցությունները ԱՄՆ-ի հետ F-35 կործանիչների մատակար...