Հռոմի պապը քննադատել է Թրամփին և Հարիսին
Հռոմի Ֆրանցիսկոս պապը նախօրեին հայտարարել է, որ ԱՄՆ նախագահական ընտրություններում ընտրելու են «երկու չարիքից փոքրի» միջև՝ քննադատելով նախկին նախագահ Դոնալդ Թրամփի՝ հակամիգրանտների քաղաքականությունը և փոխնախագահ Կամալա Հարիսի աջակցությունն աբորտների իրավունքին։
«Երկու չարիքից պետք է ընտրել փոքրագույնը. ո՞վ է երկու չարիքից փոքրը: Այդ տիկինը, թե՞ այն պարոնը։ Ես չգիտեմ»,- ասել է Ֆրանցիսկոսը մամուլի ասուլիսի ժամանակ՝ նկատի ունենալով Հարիսին և Թրամփին, գրում է CNN-ը։
«Խիղճ ունեցող յուրաքանչյուր ոք պետք է մտածի այս մասին և անի դա»:
«Գաղթականներին ճանապարհել, թողնել նրանց՝ ուր ուզում ես, թողնել նրանց… սարսափելի բան է, այնտեղ չարություն կա: Երեխային մոր արգանդից հեռացնելը սպանություն է, որովհետև կյանք կա։ Այս բաների մասին մենք պետք է հստակ խոսենք»,- ասել է նա։
Նմանատիպ հոդվածներ
Վճռաբեկ դատարանը բեկանել է Ռոբերտ Քոչարյանի, Յուրի Խաչատուրովի և մյուսների գործը կարճելու որոշումը
Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատը բեկանել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, ԶՈՒ ԳՇ նախկին պետ, ՀԱՊԿ նախկին քար...
«Պատրաստ ենք ստորագրել խաղաղության համաձայնագիրը». Արարատ Միրզոյան
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Ֆրանսիայի գործընկերոջ՝ Ստեֆան Սեժուրնեի հետ ասուլիսում անդրադարձել է խաղաղության համաձայն...
Նիկոլ Փաշինյանը կմեկնի Վրաստան
Վարչապետ Փաշինյանը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան, հայտնում է Sputnik Грузия-ն։ «Նիկոլ Փաշինյանը Թբիլիսի կժամանի սեպտեմ...
Դատախազությունը բողոքարկել է Սերժ Սարգսյանի արդարացման դատավճիռը
Գլխավոր դատախազությունը արդարացման որոշումը բողոքարկել է հակակոռուպցիոն դատարան: 2024 թվականի մայիսի 31-ին Երևանի ընդհան...