Կիմ Չեն Ինը մտադիր է ավելացնել միջուկային զենքի համար նյութերի արտադրությունը
Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինն այցելել է Միջուկային զենքի ինստիտուտ և ատոմային զենքի համար միջուկային նյութերի արտադրության բազա, հայտնում է Voice of Korea ռադիոն։
Նշվում է, որ Կիմ Չեն Ինը ծանոթացել է միջուկային մարտագլխիկների ու միջուկային նյութի արտադրությանը։ Նա նաև նախանշել է «կարևոր խնդիրները միջուկային զենքի համար միջուկային նյութի արտադրության ավելացման երկարաժամկետ ծրագրում»։
Իր հերթին, հարավկորեական Yonhap լրատվական գործակալությունը, հղում անելով Կորեայի կենտրոնական լրատվական գործակալությանը, հայտնում է, որ այցի ընթացքում Հյուսիսային Կորեայի առաջնորդն ընդգծել է «ցենտրիֆուգների քանակի հետագա ավելացման անհրաժեշտությունը՝ ինքնապաշտպանության համար միջուկային զենքերը էքսպոնենցիալ մեծացնելու նպատակով՝ միջուկային զինված ուժերի ստեղծման կուսակցական գծի համաձայն»:
Նմանատիպ հոդվածներ
Իրանի հետ տարածաշրջանային հարցերում Ռուսաստանի դիրքորոշումը չի փոխվել. Շոյգու
ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն հանդիպել է Իրանի նախագահ Մասուդ Պեզեշկիանի հետ և նրան փոխանցել ՌԴ առաջ...
Աշխարհը մեզ համար շարունակում է մնալ անծանոթ վայր և նրան ճանաչելը՝ առաջնային խնդիր․ Նիկոլ Փաշինյան
Աշխարհի և միջազգային հարաբերությունների մասին մեր պատկերացումները շարունակում են մնալ մակերեսային։ Այս մասին Ֆեյսբուքյան...
ՌԴ-ն աջակցում է Իրանի քաղաքականությանը՝ Ադրբեջանի հետ առևտրային ուղիների և միջանցքների հարցում. Շոյգու
Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն Թեհրան կատարած այցի ընթացքում հանդիպել է Իրանի նախագահ Մասուդ...
Կանադան աջակցում է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի բանակցային քաղաքական լուծմանը. Մելանի Ժոլի
Կանադայի արտաքին գործերի նախարար Մելանի Ժոլին հանդես է եկել հայտարարությամբ Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի հայաթափու...