Տպավորություն է, որ Սիմոնյանն այնքան էլ ուշադիր չի հետևել Փաշինյանի ասուլիսին․ Զախարովա
Այնպիսի տպավորություն է, որ Ալեն Սիմոնյանն ուշադիր չի հետևել Նիկոլ Փաշինյանի մամուլի ասուլիսին՝ խոսելով Իրանի և Թուրքիայի հետ սահմանին ՌԴ զորքերի գտնվելու անհրաժեշտության վերանայման մասին: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
Նա նշել է, որ ՀՀ-ում ՌԴ սահմանապահ զորքերի կարգավիճակը կանոնակարգող բազային փաստաթուղթը անժամկետ բնույթ ունի:
«Արդեն ավելի քան 30 տարի է, ինչ ռուս սահմանապահները հսկում են Հայաստանի Հանրապետության սահմանները և բազմիցս հաստատում են իրենց ներկայության պահանջվածությունը, մասնավորապես՝ թույլ չտալով ապօրինի հատել սահմանն ու թմրավաճառությունը», - ասել է նա՝ նշելով, որ սահմանապահների հեռանալը Հայաստանի տարածքից բացասաբար կազդի Հանրապետության անվտանգության վրա։
Զախարովան նաև նշել է, որ Հայաստանի Ազգային ժողովի նախագահը բավարար կոմպետենտ չէ նման հարցեր քննարկելու համար: Նրա խոսքով՝ այս հարցում պետք է խոսք տալ նրանց, ովքեր «իսկապես հսկում են Հայաստանի սահմանը, այլ ոչ թե փափուկ աթոռներին են նստած»:
Զախարովայի խոսքով՝ երբ խոսվում է ՀՀ սահմաններին ՌԴ սահմանապահների ներկայության նպատակահարմարության մասին, պետք է հաշվի առնել՝ ինչպես սահմանների «մերկացումը» կազդի երկրի անվտանգության վրա:
Նրա խոսքով՝ երկու երկրների սահմանապահ ծառայությունների գծով իրականացվում է մասշտաբային և արդյունավետ փոխգործակցություն:
«Դա, ինչպես երևում է, նյարդայնացնում է Երևանում որոշ քաղաքական գործիչների», - ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը:
Նմանատիպ հոդվածներ
Երևանի քաղաքապետարանը 644.000 դոլարի էլեկտարական մեքենաներ է գնել․ «Հետք»
Երևանի քաղաքապետարանը 644 հազար դոլարով 21 հատ էլեկտրամոբիլ է գնել։ Այս մասին «Հետքը» տեղեկացավ Երևանի քաղաքապետարանից։...
Զախարովան արձագանքել է Փաշինյանի հայտարարությանը
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան արձագանքել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ին Հա...
Հայաստանը մտադիր է Հնդկաստանից նոր զինատեսակներ ձեռք բերել
Հայաստանը շահագրգռված է Հնդկաստանից հավելյալ քանակությամբ 155 մմ տրամաչափի ATAGS հրետանային կայանքներ ձեռք բերելու հարցո...
ՀՀ պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել
Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր սեպտեմբերի 11-ին՝ ժամը 10։50-ի սահմաններում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բաց...