ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ադրբեջանն ասում է՝ անցուդարձը դու չպիտի կազմակերպես. Փաշինյան
Մի շարք երկրների ներկայացուցիչներ հրապարակային հայտարարություններ են անում նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մասին եւ այդ հայտարարություններից ակնհայտ է, որ այդ հայտարարությունը չեն կարդացել: Այս մասին ԱԺ-ում հարցուպատասխանի ժամանակ նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Այդքան քննարկվում է նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետը: Եկեք կարդանք՝ ինչ է գրված. «Ապաշրջափակվում են տարածաշրջանային բոլոր տնտեսական եւ տրանսպորտային կապերը»: Սա նշանակում է, որ 9-րդ կետը միայն Ադրբեջանի եւ Նախիջեւանի միջեւ կապ հաստատելու մասին չէ: Առաջին հերթին դրա մասին չէ, դա ընդամենը թեմայի մանրամասներից մեկն է: Դա բոլոր տրանսպորտային կապերի բացման մասին է, օրինակ Հայաստան-Իրան, Հայաստան-ՌԴ երկաթուղիներ: Ընդ որում Մեղրիով եւ Իջեւան-Ղազախով: Ավտոճանապարհի բացում, ասենք, Հայաստանից Իրան Նախիջեւանով, Հայաստանով, Ադրբեջանով դեպի Ռուսաստան, Ղազախստան եւ այլն: Հայաստանից Իրան գնացող երկաթուղին Հայաստա՞նն է փակել, չի փոնում աշխատի: Եթե բաց է, ասեք, մենք այնտեղ բեռներ ունենք տանելու»,-ասաց նա:
Փաշինյանը շարունակեց կարդալ 9-րդ կետի հաջորդ նածադասությունը. «Հայաստանը երաշխավորում է Ադրբեջանի արեւմտյան շրջանների եւ Նախիջեւանի միջեւ տրանսպորտային հաղորդակցության անվտանգությունը, քաղաքացիների, տրանսպորտային միջոցների եւ բեռների երկու ուղղություններով անխոչընդոտ տեղաշարժը կազմակերպելու նպատակով»: Ուշադիր լսեցի՞ք, երաշխավորը ՀՀ-ն է, եւ բոլոր նրնք, ովքեր ասում են, որ որեւէ երրորդ երկրի անվտանգություն ապահովելու երաշխիք է վերապահված, պետք է ցույց տան, թե որտեղ է դա գրված: Ավելին, այդ երթեւեկության կազմակերպողը ՀՀ-ն է: Եվ երաշխավորողը, եւ կազմակերպողը ՀՀ-ն է: Չկա այստեղ որեւէ բան գրված, որ ինչ-որ մեկը ինչ-որ տեղից պետք է գա, երաշխավորի, անվտանգություն ապահովի եւ կազմակերպի: Ամեն ինչ անում է ՀՀ-ն, եւ դրանից են բխում իրավազորության եւ սուվերենության մասին մեր պատկերացումները»:
Փաշինյանը կարդաց նաեւ նոյեմբերի 9-ի հայտարարության հաջորդ նախադասությունը. «Տրանսպորտային հաղորդակցության նկատմամբ վերահսկողություն իրականացնում են Ռուսաստանի ԱԴԾ սահմանապահ ծառայության մարմինները»: Որտե՞ղ է գրված, որ այս ԱԴԾ սահմանապահ ծառայությն մարմինները պետք է տեղում ներկա լինել: Չկա տենց բան գրված: Եթե նույնիսկ նկատի է առնվում ՀՀ-ում ռուս սահմանապահների ներկայությունը, էդ ներկայությունը մեր երկրում պայմանագրային հարց է, ՀՀ որոշման հարցն է: Այսօր որոշել է, որ ներկա են իրենք, վաղը կարող է որոշել, որ ներկա չեն իրենք:
Հաջորդը, գրված է, «Կողմերի միջեւ համաձայնեցմամբ ապահովելու է Նախիջեւանը Ադրբեջանի արեւմտյան շրջաններին կապող նոր տրանսպորտային հաղորդակցությունների շինարարությունը»: Մենք համաձայն ենք, եկեք անցեք, ո՞վ է խանգարում: Ադրբեջանը համաձայն չի, որովհետեւ ասում է՝ չէ, անվտանգությունը դու չպետք է ապահովես: Մենք ստորագրել նք, որ Հայաստանը պետք է դա ապահովի: Որեւէ տեղ գրված չէ, որ Հայաստանի ինքնիշխանությունը որեւէ կերպով սահմանափակվում է իր որեւէ տարածքի նկատմամբ:
Մենք ժամանակին ճգնաժամային իրավիճակը հաշվի առնելով ասել ենք՝ նույնիսկ պատրաստ ենք արտապատվիրակման հայելային սկզբունքին, բայց դա մեր որոշումն է որպես բարի կամք: Այսօր էլ մենք որպես բարի կամք, երբ ասում են՝ ուզում ենք գնալ Նախիջեւան, ասում ենք՝ է, գնացեք: Այսօր Հայաստանի օդային տարածքով ինքնաթիռ է թռնում դեպի Նախիջեւան: Ինչի մենք պետք է Ադրբեջանին ասենք՝ մեր տարածքով չենք թողնում գնաք Նախիջեւա՞ն, ինչի՞ պետք է տենց բան ասենք: Ո՞րն է դրա իմաստը:
Որոշ երկրների պաշտոնյաներ անում են հայտարարություն, որից գոնե ինձ համար ակնհայտ է, որ կան էս թուղթը չեն կարդացել, կամ վաղուց չեն կարդացել»,- հայտարարեց ՀՀ վարչապետը:
Նա տեղեկացրեց, որ կառավարությունը շրջանառում է որոշման նախագիծ, որը այս հարցեը պետք է լուծի, բայց այն չի ընդունվում Ադրբեջանի պատճառով. «Որովհետեւ ասում են՝ մենք չենք օգտվելու այդ ճանապարհներից: Եթե չեն օգտվելու, ինչու անիմաստ ծախս անենք»:
Նմանատիպ հոդվածներ
18+ ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Տարեց կինը սպառնում և անպատվում է նախարարին
ՀՀ կառավարության նիստից հետո ճեպազրույցի ընթացքում Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանին մոտեցած կինը սպառնաց նրան...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Այս ընթացքը մեզ տանում է դեպի նոր անդունդ, ինչ-որ մի տեղ ինչ-որ մի բան սխալ է. Միրզոյան
Ինչ- որ տեղ, ինչ-որ բան սխալ է: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 10-ին, «Երևանյան երկխոսություն» միջազգային համաժողովի բացմա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինչի են վերածել Ստեփանակերտն ադրբեջանցիները
Համացանցում կադրեր են տարածվել Արցախից, մասնավորապես մաքրությամբ հայտնի Ստեփանակերտից, որտեղ երևում է, թե ինչ վիճակում է...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ազգային ժողովում պետական օրհներգը հնչեց կենդանի երաժշտությամբ
ՀՀ Ազգային ժողովում պետական օրհներգը հնչեց կենդանի երաժշտությամբ։ ՀՀ ԱԺ ութերորդ գումարման ութերորդ նստաշրջանը մեկնարկեց...