Դա կբախվի Իրանի համապատասխան և համարժեք արձագանքին․ Քանանի
Իրանի արտգործնախարարության խոսնակ Նասեր Քանանին խստորեն դատապարտել է Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Գերմանիայի ԱԳ նախարարների հայտարարությունը Իրանի Իսլամական Հանրապետության հետ ավիացիոն ծառայությունների վերաբերյալ երկկողմ համաձայնագրերի չեղարկման և Իրանի դեմ պատժամիջոցների կիրառման վերաբերյալ, ինչն արվել է Ուկրաինայում պատերազմի ֆոնին Ռուսաստանին աջակցելու մեղադրանքի հիման վրա: Այս մասին գրում է IRNA-ն:
«Եվրոպական երեք երկրների գործողությունները հանդիսանում են Արևմուտքի թշնամական քաղաքականության և Իրանի ժողովրդի դեմ տնտեսական ահաբեկչության իրականացում, ինչը կբախվի Իրանի Իսլամական Հանրապետության համապատասխան և համարժեք արձագանքին: Ինչպես նախկինում ընդգծվել է, Իրանի Իսլամական Հանրապետության կողմից Ռուսաստանի Դաշնությանը բալիստիկ հրթիռներ վաճառելու վերաբերյալ ցանկացած պնդում բացարձակապես անհիմն է և կեղծ»,- ասել է Քանանին:
Նրա խոսքով՝ ԱՄՆ-ն և եվրոպական երեք երկրները Իսրայելին զենքի ամենամեծ մատակարարն են և գործընկերները Պաղեստինի ժողովրդի կոտորածի և Գազայի հատվածում ցեղասպանության գործում:
Նմանատիպ հոդվածներ
Երևանի քաղաքապետարանը 644.000 դոլարի էլեկտարական մեքենաներ է գնել․ «Հետք»
Երևանի քաղաքապետարանը 644 հազար դոլարով 21 հատ էլեկտրամոբիլ է գնել։ Այս մասին «Հետքը» տեղեկացավ Երևանի քաղաքապետարանից։...
Զախարովան արձագանքել է Փաշինյանի հայտարարությանը
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան արձագանքել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ին Հա...
Հայաստանը մտադիր է Հնդկաստանից նոր զինատեսակներ ձեռք բերել
Հայաստանը շահագրգռված է Հնդկաստանից հավելյալ քանակությամբ 155 մմ տրամաչափի ATAGS հրետանային կայանքներ ձեռք բերելու հարցո...
ՀՀ պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել
Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր սեպտեմբերի 11-ին՝ ժամը 10։50-ի սահմաններում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բաց...