Ինչի՞ դաշնակներով լուծարեցիք Lեռնային Ղարաբաղը. ՔՊ քարտուղար
Եթե դուք ասում եք, որ Արցախի լուծարման փաստաթուղթը վավեր չէ,ինչի՞ էիք ամեն ինչ անում, որ Արցախի ժողովուրդը դուրս գա Արցախից, դիմելով ընդդիմությանը՝ հարցրեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղարը։
«Ասեիք վավեր չէ, ինչի՞ էիք համոզում, որ հանձնեն Արցախը։ Ինչի՞ գնացիք դաշնակներով նախագահ ընտրեցիք, ով լուծարեց։ Ես ձեր տրամաբանությունը չեմ հասկանում, դուք հասկանու՞մ եք։ Հիմա ընդդիմությունը մեզ առաջարկում է, որ մենք հանդիպենք Արցախի՝ Լեռնբային Ղարաբաղի, պատգամավորների հետ։ Ես առանձնապես ցանկություն չունեմ հանդիպելու ԼՂ պատգամավորների հետ, դուք լսե՞լ եք, թե նրանք ինչ լեքսիկոնով ու ինչ բառամթերքով են խոսում ՀՀ ժողովրդի կողմից ընտրված ԱԺ մեծամասնության մասին։ Խայտառակություն։ Ու դուք մտածո՞ւմ եք, որ մենք իրենց հետ պետք է հանդիպենք։ Իրենց հետ առաջին հերթին պետք է իրավապահ մարմինները հանդիպեն»,-հայտարարեց նա։
Նմանատիպ հոդվածներ
Խաղաղության պայմանագրի ամբողջ տեքստը փաստացի համաձայնեցված է
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հայտարարել է, որ խաղաղության պայմանագրի՝ Ադրբեջանին առաջարկված վերջին տեքստն ամբողջապես հ...
Գերիների հարցը ներառված չէ խաղաղության պայմանագրում
Հայաստանի և Ադրբեջանի միջև հնարավոր կնքվելիք խաղաղության պայմանագրում գերիների հարցը ներառված չէ։ Այս մասին լրագրողների...
ԱՄՆ-ն կրկնապատկել է Հայաստանին հատկացվող գումարի չափը
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը և Ամերիկայի Միացյալ Նահանգների Միջազգային զարգացման գործակալության հայաստանյան առաքելության...
Ադրբեջանը փակուղի է տանում խաղաղության գործընթացը
Վարչապետի Փաշինյանի խոսքով՝ Հայաստանի սահմանադրության շուրջ քննարկմամբ Ադրբեջանը փակուղի է տանում խաղաղության գործընթացը...