Հյուսիսային Կորեան` ԱՄՆ-ի հետ միջուկային բախման վտանգի մասին

Հյուսիսային Կորեան դժգոհություն է հայտնել Միացյալ Նահանգների և Հարավային Կորեայի վերջին համատեղ զորավարժությունների առիթով՝ հայտարարելով, որ Վաշինգտոնն ու Սեուլն իրենց քայլերով «ցուցադրում են ԿԺԴՀ-ի դեմ ռազմական դավադրությունն ու համագործակցությունն էլ ավելի ամրապնդելու իրենց մտադրությունը»,- հայտնում է Կորեայի Կենտրոնական լրատվական գործակալությունը (KCNA):


«Այս փաստը հստակ ցույց է տալիս ամերիկյան «ընդլայնված զսպման ռազմավարության» վտանգը համաշխարհային խաղաղության և անվտանգության համար։ ԿԺԴՀ արտաքին գործերի նախարարությունը լուրջ մտահոգություն է հայտնում և խստորեն դատապարտում ու մերժում թշնամական ուժերի անխոհեմ գործողությունները, որոնք խախտում են տարածաշրջանի ռազմավարական կայունությունը և մեծացնում միջուկային առճակատման հավանականությունը՝ բացահայտորեն փորձելով միջուկային հարձակում ձեռնարկել ինքնիշխան պետության վրա», - ասվում է ԿԺԴՀ ԱԳՆ հայտարարության մեջ։


Ըստ Հյուսիսային Կորեայի ԱԳՆ ներկայացուցչի, այն փաստը, որ ԱՄՆ-ն, որն անընդհատ մշակում և թարմացնում է ԿԺԴՀ-ին կանխարգելիչ միջուկային հարված հասցնելու ռազմական միջոցները, վկայում է «ապամիջուկայնացման» և «երկխոսության» մասին և ծաղր է ԿԺԴՀ-ի հանդեպ և խաբեություն միջազգային հանրության նկատմամբ»:


«Ներկայիս իրավիճակը, երբ Միացյալ Նահանգները շարունակում է «զսպման» քողի տակ ինքնիշխան պետության դեմ միջուկային զենք կիրառելու փորձերը, ընդգծում է այն անհրաժեշտությունը, որ ԿԺԴՀ-ն օժտված լինի ավելի ռազմավարական և մահաբեր միջուկային զսպման միջոցներով, որոնք կարող են հուսալիորեն պաշտպանել նրա ինքնիշխանությունն ու անվտանգությունը և արագ ընդլայնել տարածաշրջանային անվտանգության իրավիճակի վերահսկման նրա կարողությունները»,- ​​հայտարարել է ԿԺԴՀ պաշտոնյան։

Պատահարներ