Բորելը հայտարարել է Ուկրաինա այցելելու իր մտադրության մասին՝ նախքան ԵՄ դիվանագիտության ղեկավարի իր մանդատի ավարտը
Ժոզեպ Բորելը հայտարարել է Ուկրաինա այցելելու իր մտադրության մասին՝ նախքան ԵՄ դիվանագիտության ղեկավարի իր մանդատի ավարտը, երբ այդ պաշտոնը կզբաղեցնի Էստոնիայի նախկին վարչապետ Կայա Կալլասը։
ԵՄ դիվանագիտության ղեկավարն իր բլոգում գրառում է կատարել՝ հրաժեշտ տալով Ուկրաինայի ԱԳՆ նախկին ղեկավար Դմիտրի Կուլեբային։
Նա հայտնել է, որ ընդամենը մի քանի օր առաջ հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի ԱԳՆ նոր ղեկավար Անդրեյ Սիբիգայի հետ։
«Փորձառու դիվանագետը նախագահ Զելենսկիի և նախարար Կուլեբայի օրոք տարբեր պաշտոններ է զբաղեցրել։ Առաջիկա ամիսները որոշիչ կլինեն պատերազմի ընթացքի համար։ Կարևոր է ուկրաինական դիվանագիտության ղեկին կանգնած լինի այնպիսի փորձառու պաշտոնյա, ինչպիսին նախարար Սիբիգան է, որպեսզի շարունակի ապահովել Ուկրաինային միջազգային աջակցությունը՝ սկսած ՄԱԿ-ից։
Ընդամենը մի քանի օր առաջ ունեցանք մեր առաջին հեռախոսազրույցը։ Ես նրան փոխանցեցի նաև իմ բաց հրավերը՝ մասնակցելու ԵՄ արտաքին հարաբերությունների խորհրդին, որին Դմիտրին ամեն անգամ մասնակցել է Ռուսաստանի լայնամասշտաբ ներխուժումը սկսվելուց հետո։ Ցավոք, կարևոր օգնությունը, որը մենք արդեն տրամադրել ենք Ուկրաինային, դեռևս բավարար չէ Ուկրաինայի ինքնիշխանությունը նրա ողջ տարածքում վերականգնելու և Ռուսաստանի ագրեսիվ պատերազմը դադարեցնելու համար։ Ես վստահեցրել եմ նախարար Սիբիգային, որ ԵՄ-ն կաջակցի Ուկրաինային այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է և որքան էլ արժենա։ Մենք ուժեղացնում ենք մեր քաղաքական և ռազմական աջակցությունը Ուկրաինային։ Ուկրաինան եղել է առաջնահերթություն իմ մանդատի ողջ ընթացքում»,- նշել է Բորելը։
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանը բանակցում է Հնդկաստանի հետ՝ արդիականացնելու համար Սու-30ՍՄ կործանիչները
Հայաստանը բանակցում է Հնդկաստանի հետ՝ արդիականացնելու համար ռուսական Су-30 իր կործանիչները: Սու-30-ի արդիականացումը, որի...
Առաջին անգամ գործարկվել է ուղիղ չվերթ Հայաստանի և Չինաստանի միջև
Այսօր՝ սեպտեմբերի 3-ին, առաջին անգամ գործարկվել է ուղիղ չվերթ Հայաստանի և Չինաստանի միջև: Տարածքային կառավարման և ենթակա...
Հայ սահմանապահների կողմից Վրաստանի հետ սահմանին ձերբակալված բելառուս բլոգերն ազատ է արձակվել
Հայ սահմանապահների կողմից Վրաստանի հետ սահմանին ձերբակալված, Բելառուսի կողմից փնտրվող ընդդիմադիր բլոգերն արդեն ազատ է ար...
Ռազմական այս իրավիճակից պետք է արագ դուրս գալ. Գերմանիայի կանցլեր
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը ZDF-ին տված հարցազրույցում ասել է, որ եկել է Ուկրաինայում հակամարտության ավարտի շուրջ քննա...