Ադրբեջանը ծրագրում է ընդլայնել գազի արտահանումը ԵՄ. ինչ կապ ունի Ուկրաինան
Ադրբեջանը բանակցություններ է վարում առնվազն երեք նոր եվրոպական երկրներ բնական գազի արտահանումն ընդլայնելու շուրջ: Այս հարցում լավատեսություն կա։ Ըստ Bloomberg-ի՝ դրա մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։
Իտալիայում անցկացված ֆորումի ժամանակ Ալիևն հայտնել է, որ Ադրբեջանն արդեն գազ է մատակարարում եվրոպական ութ երկրների և տարածաշրջանի հետ պայմանավորվածություն ունի մինչև 2027 թվականը արտահանումը կրկնապատկելու շուրջ։
«Մենք պարզապես ցանկանում ենք աջակցել այդ երկրներին (Եվրոպայում) և Ուկրաինային։ Որոշակի լավատեսություն ունենք, կարծում եմ՝ բեկումի հիմք կա»,- ասել է նա՝ չնշելով երկրների անունները։
Ալիևը նաև հաստատել է, որ Մոսկվան և Կիևը դիմել են իրեն՝ առաջարկելով դյուրացնել Ուկրաինայի տարածքով Եվրոպա գազի տարանցումը դեկտեմբերին տրանզիտի պայմանագրի ավարտից հետո։
Եվրոպան փնտրում է գազի նոր գործարքներ, որպեսզի փորձի 2022 թվականին Ռուսաստանից հոսքերի նվազումից հետո պահպանել մատակարարումների ծավալները:
Հոսքերը կարող են էլ ավելի կրճատվել, երբ տարեվերջին ավարտվի համաձայնագրի ժամկետը, որը հնարավորություն կտա ռուսական գազը տարանցել Ուկրաինայի տարածքով դեպի Եվրամիություն:
Դեռևս պարզ չէ՝ արդյոք հնարավոր կլինի՞ շրջանցող ուղի գտնել: Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ռուսաստանին թույլ չի տա օգուտ քաղել երկրի խողովակաշարերով գազ տեղափոխելուց։
Նմանատիպ հոդվածներ
Իրանը ՌԴ-ին զգուշացնում է Ադրբեջանի կողքին չկանգնել. ինչ է դա նշանակում. The Guardian
Իրանի նոր բարեփոխիչ կառավարությունը Ռուսաստանին զգուշացրել է սահմանային վեճում Ադրբեջանի կողմից չլինել և այս համատեքստու...
ԳՇ պետի նախկին տեղակալը և ԶՈւ ավիացիայի վարչության նախկին պետը հրավիրվել են դատախազություն
Ապօրինի ծագում ունեցող գույքի գործով դատախազություն են հրավիրվել ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ Ստեփ...
ՀՀ ԱԳՆ-ն անդրադարձել է Թուրքիայում կայանալիք «3+3» ձևաչափով հանդիպմանը
ՀՀ–ում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին այսօր հայտարարել է՝ Թուրքիայում «3+3» ձևաչափով արտգործնախարարների հանդիպում է կայանալ...
Իրանը վստահեցնում է՝ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքն» իրականություն չի դառնա
Իրանը վստահեցնում է, որ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքը» չի կարող իրականություն դառնալ։ Այդ մասին այսօր հայտարարել է...