ՀՀ ԱԳՆ-ն անդրադարձել է Թուրքիայում կայանալիք «3+3» ձևաչափով հանդիպմանը
ՀՀ–ում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին այսօր հայտարարել է՝ Թուրքիայում «3+3» ձևաչափով արտգործնախարարների հանդիպում է կայանալու, օրը որոշված է։
Այս առնչությամբ ՀՀ ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանն «Արմենպրես»-ին ասել է՝ իրենք պատշաճ ժամկետում իրազեկում են Արարատ Միրզոյանի հանդիպումների մասին։
«ԱԳ նախարարի մասնակցությամբ հանդիպումների մասին պատշաճ ժամկետում տեղեկացնում ենք, նույնը վերաբերում է նաև տվյալ հարթակին»,- ասել է Բադալյանը։
Այլ մանրամասներ նա չի հայտնել։
Նմանատիպ հոդվածներ
Իրանը ՌԴ-ին զգուշացնում է Ադրբեջանի կողքին չկանգնել. ինչ է դա նշանակում. The Guardian
Իրանի նոր բարեփոխիչ կառավարությունը Ռուսաստանին զգուշացրել է սահմանային վեճում Ադրբեջանի կողմից չլինել և այս համատեքստու...
ԳՇ պետի նախկին տեղակալը և ԶՈւ ավիացիայի վարչության նախկին պետը հրավիրվել են դատախազություն
Ապօրինի ծագում ունեցող գույքի գործով դատախազություն են հրավիրվել ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ Ստեփ...
Իրանը վստահեցնում է՝ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքն» իրականություն չի դառնա
Իրանը վստահեցնում է, որ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքը» չի կարող իրականություն դառնալ։ Այդ մասին այսօր հայտարարել է...
Ցանկացած վերահսկողություն պետք է լինի ՀՀ-ի կողմից․ Իրանի դեսպան
Իրանը դեմ է, որ Սյունիքով Ադրբեջանը Նախիջևանին կապող ճանապարհի վերահսկողությունը սահմանեն այլ երկրների ներկայացուցիչներ։...