Ուկրաինան նոր ԱԳ նախարար ունի․ ով է փոխարինելու Կուլեբային
Ուկրաինայի արտաքին գործերի նախարարի առաջին տեղակալ Անդրեյ Սիբիգան դարձել է երկրի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար: Այս մասին Telegram-ի իր ալիքում գրել է Գերագույն ռադայի պատգամավոր Յարոսլավ Ժելեզնյակը։
Նա նշել է, որ խորհրդարանում քվեարկության ընթացքում ԱԳՆ ղեկավարի պաշտոնում Սիբիգայի նշանակման օգտին հանդես է եկել 258 պատգամավոր: Այս նախաձեռնությանը ոչ ոք դեմ չի արտահայտվել, սակայն 28 օրենսդիրներ որոշել են ձեռնպահ մնալ:
Սեպտեմբերի 3-ին Դմիտրի Կուլեբան, որը գլխավորում էր Ուկրաինայի արտաքին քաղաքական գերատեսչությունը 2020 թվականից, հրաժարականի դիմում էր ներկայացրել։ Այդ ժամանակ էլ Գերագույն Ռադայի նախագահ Ռուսլան Ստեֆանչուկը հայտարարել էր, որ դիվանագետի դիմումը կքննարկվի խորհրդարանի առաջիկա լիագումար նիստում:
Երկու օր անց օրենսդիրները հավանություն տվեցին ԱԳՆ ղեկավարի պաշտոնանկությանը։ Ժելեզնյակը պատմել է, որ Կուլեբայի հրաժարականի օգտին քվեարկել է 240 պատգամավոր։ Ընդ որում, դիվանագետն ինքը որոշել է չմասնակցել նիստին։
Հետագայում Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Գերագույն ռադայում ներկայացրեց իր թեկնածությունը արտաքին գործերի նախարարի պաշտոնում։ Պետության ղեկավարն այդ պաշտոնին խորհուրդ է տվել Սիբիգային։
Նմանատիպ հոդվածներ
Ձերբակալվել են «Գլորիա» կարի ֆաբրիկայի սեփականատերն ու Վանաձորի գլխավոր ճարտարապետը
Ձերբակալվել են Հայաստանի ամենախոշոր կարի ֆաբրիկայի՝ «Գլորիա»-ի սեփականատեր Բագրատ Դարբինյանն ու Վանաձորի գլխավոր ճարտարա...
Արարատ Միրզոյանը ճանաչել է իրեն ծեծողին
Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը դատարանում հայտարարել է, թե իրեն ծանոթ են իր դեմ «մահափորձի» գործով ա...
Որոշումը կայացված է, և մենք հիմա սպասելու ենք ՍԴ որոշմանը․ Փաշինյան
Կառավարության՝ սեպտեմբերի 5-ի նիստի ավարտին վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ չզեկուցվող փաթեթի մեջ ներառված որոշման...
Ադրբեջանի անհանգստությունները շատ բնական են․ ՔՊ պատգամավոր
Ադրբեջանի անհանգստությունները շատ բնական են, որովհետեւ իրենք արձագանքում են լրագրողների՝ Հայաստանի կողմից սպառազինությու...