Կարելի է միայն պատկերացնել, թե ինչ կլինի, եթե մենք հայելային պատասխան տանք․ Պուտին
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն առաջարկել է մտածել Զապորոժիեի և Կուրսկի ԱԷԿ-ների վրա Ուկրաինայի հարձակումներին երկրի հնարավոր հայելային պատասխանի մասին: Նա այդ թեմայով խոսել է Արեւելյան տնտեսական ֆորումի ժամանակ՝ Ուկրաինայի զինված ուժերի գործողություններն անվանելով «շատ վտանգավոր ահաբեկչություններ»:
«Կարելի է միայն պատկերացնել, թե ինչ կլինի, եթե մենք հայելային պատասխան տանք։ Ինչ կլինի ամբողջ Եվրոպայի հետ», - նշել է Ռուսաստանի ղեկավարը։
Ելույթի ժամանակ նա նաև կոչ է արել ռուսական զորքերին «դուրս շպրտել հակառակորդին» Կուրսկի մարզի սահմանամերձ տարածքներից, իսկ մեկնաբանելով Ուկրաինայի զինված ուժերի մեծ կորուստները՝ Ուկրաինայի իշխանություններին համեմատել է այլմոլորակայինների և օտարերկրացիների հետ, քանի որ նրանք չեն մտածում իրենց ժողովրդի մասին։
Պուտինի խոսքով՝ հակառակորդը Կուրսկի շրջանի վրա հարձակմամբ փորձել է շեղել Ռուսաստանին Դոնբասում հարձակումից, Սակայն նրա մոտ ոչինչ չի ստացվել:
«Հակառակորդի նպատակն էր մեզ նյարդայնացնել, իրարանցել, զորքեր տեղափոխել մի տարածքից մյուսը և դադարեցնել մեր հարձակումը առանցքային ուղղություններով, առաջին հերթին Դոնբասում՝ ազատագրումը, որը մեր առաջնային նպատակն է։ Աշխատե՞լ է, թե՞ ոչ։ Ոչ, թշնամին ձախողեց»,- ասել է պետության ղեկավարը։
Պուտինի խոսքով՝ Ռուսաստանի Զինված ուժերը «կայունացրել են իրավիճակը և սկսել են աստիճանաբար դուրս մղել հակառակորդին սահմանամերձ տարածքներից»:
Երկրի ղեկավարը նաև նշել է, որ «հակառակորդը շատ մեծ կորուստներ է կրում ՝ և կենդանի ուժի, և տեխնիկայի առումով»:
Նմանատիպ հոդվածներ
Ձերբակալվել են «Գլորիա» կարի ֆաբրիկայի սեփականատերն ու Վանաձորի գլխավոր ճարտարապետը
Ձերբակալվել են Հայաստանի ամենախոշոր կարի ֆաբրիկայի՝ «Գլորիա»-ի սեփականատեր Բագրատ Դարբինյանն ու Վանաձորի գլխավոր ճարտարա...
Արարատ Միրզոյանը ճանաչել է իրեն ծեծողին
Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը դատարանում հայտարարել է, թե իրեն ծանոթ են իր դեմ «մահափորձի» գործով ա...
Որոշումը կայացված է, և մենք հիմա սպասելու ենք ՍԴ որոշմանը․ Փաշինյան
Կառավարության՝ սեպտեմբերի 5-ի նիստի ավարտին վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ չզեկուցվող փաթեթի մեջ ներառված որոշման...
Ադրբեջանի անհանգստությունները շատ բնական են․ ՔՊ պատգամավոր
Ադրբեջանի անհանգստությունները շատ բնական են, որովհետեւ իրենք արձագանքում են լրագրողների՝ Հայաստանի կողմից սպառազինությու...