Ռուսաստանի պատասխանը կլինի անհապաղ և ցավոտ․ Զախարովա
Ռուսաստանը Եվրամիության և ՆԱՏՕ-ի երկրների քաղաքական գործիչներին զգուշացնում է, որ Ուկրաինայի հետագա ագրեսիվ քայլերի դեպքում Ռուսաստանի պատասխանը կհետևի անհապաղ և ցավոտ կլինի: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
Նրա խոսքով՝ Եվրամիության քաղաքական գործիչները «հրաժարվում են մտածել ոչ միայն խելամիտ և հեռատես, այլ պարզապես իրենց վերաբերմունքին համահունչ. նրանք կորցնում են իրականության զգացումը, բացարձակապես չեն մտածում հակամարտության հետագա վտանգավոր էսկալացիայի ռիսկերի մասին, նույնիսկ սեփական շահերի համատեքստում»:
«Մենք ցանկանում ենք նախազգուշացնել նման անպատասխանատու քաղաքական գործիչներին ԵՄ -ի, ՆԱՏՕ-ի երկրներում, օվկիանոսից այն կողմ. Կիեւի ռեժիմի համապատասխան ագրեսիվ քայլերի դեպքում Ռուսաստանի պատասխանը կհետեւի անհապաղ։ Կարծում եմ, որ դրա մեծ մասը դուք արդեն տեսնում եք վերջին օրերին։ Եվ պատասխանները չափազանց ցավոտ կլինեն»,- ասել է Զախարովան։
Նմանատիպ հոդվածներ
Ձերբակալվել են «Գլորիա» կարի ֆաբրիկայի սեփականատերն ու Վանաձորի գլխավոր ճարտարապետը
Ձերբակալվել են Հայաստանի ամենախոշոր կարի ֆաբրիկայի՝ «Գլորիա»-ի սեփականատեր Բագրատ Դարբինյանն ու Վանաձորի գլխավոր ճարտարա...
ՀՀ կառավարությունը վավերացրեց Ադրբեջանի հետ սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգը
Հայաստանի կառավարությունը վավերացրեց Ադրբեջանի հետ սահմանազատման հանձնաժողովների համատեղ աշխատանքի մասին կանոնակարգը։ Օգ...
Կատարվողը չեմ դիտարկում քաղաքական կոնտեքստում, քաղաքականությամբ չեմ էլ զբաղվում․ Առուշանյան
Ես իմ նկատմամբ կատարվողը չեմ դիտարկում քաղաքական կոնտեքստում, քանի որ քաղաքականությամբ չեմ էլ զբաղվում։ Այս մասին այսօր...
Արարատ Միրզոյանը ճանաչել է իրեն ծեծողին
Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը դատարանում հայտարարել է, թե իրեն ծանոթ են իր դեմ «մահափորձի» գործով ա...