Բաքվից անդրադարձել են Եվրամիությունից հնչող հայտարարություններին և կոչ արել
Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Այհան Հաջիզադեն Եվրամիությանը կոչ է արել չքննադատել Ադրբեջանի ընտրությունները:
«Ադրբեջանում տեղի ունեցած ընտրությունների վերաբերյալ Պետեր Ստանոյի սուբյեկտիվ և կողմնակալ հայտարարությունները, որոնք կրկնում են ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ի բացասական եզրակացությունները, իրավաչափ չեն։ Ադրբեջանում ընտրություններն անցել են երկրի սահմանադրությանը և օրենքներին լիովին համապատասխան: Մենք կոչ ենք անում ԵՄ պաշտոնյաներին՝ գիտակցել Ադրբեջանի ներքին գործերին միջամտելու անհեռանկարայնությունը և կենտրոնանալ անդամ երկրների ներքին խնդիրների վրա»,-ասել է Հաջիզադեն։
Նմանատիպ հոդվածներ
Ձերբակալվել են «Գլորիա» կարի ֆաբրիկայի սեփականատերն ու Վանաձորի գլխավոր ճարտարապետը
Ձերբակալվել են Հայաստանի ամենախոշոր կարի ֆաբրիկայի՝ «Գլորիա»-ի սեփականատեր Բագրատ Դարբինյանն ու Վանաձորի գլխավոր ճարտարա...
Կատարվողը չեմ դիտարկում քաղաքական կոնտեքստում, քաղաքականությամբ չեմ էլ զբաղվում․ Առուշանյան
Ես իմ նկատմամբ կատարվողը չեմ դիտարկում քաղաքական կոնտեքստում, քանի որ քաղաքականությամբ չեմ էլ զբաղվում։ Այս մասին այսօր...
ՀՀ-ն հայտարարեց՝ ՌԴ սահմանապահները չեն մասնակցելու, թեկուզ դա սևով սպիտակին գրված է․ Լավրով
ՌԴ-Հայաստան-Ադրբեջան եռակողմ պայմանավորվածություններն օդում կախված են մնացել։ Այս մասին ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավր...
Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգը
Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների համատեղ գործունեության կանոնակարգը։ Այն պետք է հաստատվ...