ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Պուտինը ժամանեց Մոնղոլիա, որտեղ, ըստ ՄՔԴ-ի, նրան պետք է ձերբակալեն
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պաշտոնական այցով ժամանել է Մոնղոլիա։
Մոնղոլիան այն երկիրն է, որը վավերացրել է Հռոմեական կանոնադրությունը, հետևաբար պետք է ձերբակալի Պուտինին Միջազգային քրեական դատարանի հրամանով։
Ավելի վաղ Human Rights Watch-ը Մոնղոլիայի իշխանություններին կոչ էր արել մերժել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մուտքը երկիր կամ ձերբակալել նրան։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հետախուզվում է Միջազգային քրեական դատարանի կողմից, որին Ուլան Բատորն անդամակցում է 2003 թվականից։ Հաագայի դատարանը Կրեմլի ղեկավարին մեղադրում է Ուկրաինայի տարածքներից Ռուսաստան երեխաների ապօրինի արտաքսման և ապօրինի տեղափոխման մեջ։
«Մոնղոլիան կխախտի իր միջազգային պարտավորությունները՝ որպես ՄՔԴ անդամ, եթե թույլ տա [Պուտինին] այցելել և չձերբակալի նրան», - ասված է իրավապաշտպան կազմակերպության հայտարարության մեջ։
Անցյալ տարվա մարտին՝ ձերբակալության օրդերից ի վեր, սա Պուտինի առաջին ուղևորությունն է Հռոմի ստատուտը վավերացրած երկիր։ Bloomberg-ի տեղեկություններով՝ Ուլան Բատորը ՌԴ նախագահին հավաստիացրել է, որ խոչընդոտներ չի ստեղծի։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Գնդակն Ադրբեջանի դաշտում է, ՀՀ-ն հստակ առաջարկ է արել Ադրբեջանին․ պատգամավորը մանրամասնում է
Նման գնահատական չէի տա՝ հաշվի առնելով այն, որ պրոցեսն ընթացքի մեջ է, Հայաստանն ուղարկել է Խաղաղության պայմանագրի հերթակա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Իսկ ո՞վ է ասել, որ Կիրանցի հատվածում չենք ստացել մեր ակնկալած հատվածը․ Եղոյան
Դուք սխալ եք պատկերացնում բանակցային գործընթացը, այնպես եք պատկերացնում, որ մեկը մտնում է սենյակ ու ասում՝ ողջույն, դուք...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ազգային ժողովում պետական օրհներգը հնչեց կենդանի երաժշտությամբ
ՀՀ Ազգային ժողովում պետական օրհներգը հնչեց կենդանի երաժշտությամբ։ՀՀ ԱԺ ութերորդ գումարման ութերորդ նստաշրջանը մեկնարկեց։...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Այս ընթացքը մեզ տանում է դեպի նոր անդունդ, ինչ-որ մի տեղ ինչ-որ մի բան սխալ է. Միրզոյան
Ինչ- որ տեղ, ինչ-որ բան սխալ է: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 10-ին, «Երևանյան երկխոսություն» միջազգային համաժողովի բացմա...