Ռուսական «լրտես» համարվող բելուգա կետին գտել են սատկած. մանրամասներ
Նորվեգիայի ափերի մոտ հայտնաբերվել է Հվալդիմիր անունը ստացած սպիտակ բելուգա կետի մարմինը, որն, ըստ տարբեր ասեկոսեների, Ռուսաստանի լրտես էր։ Այս մասին հաղորդում է CNN-ը։
Ձկնորսություն անող հայրը և որդին կետի մարմինը հայտնաբերել են Նորվեգիայի հարավում՝ Ռիսավիկա ծովածոցում, օգոստոսի 31-ին։
Հվալդիմիր բելուգային ծովից հանել են ամբարձիչ կռունկի միջոցով և տեղափոխել մոտակա նավահանգիստ, որտեղ մասնագետները կուսումնասիրեն այն։
Ծովային կենսաբան Սեբաստիան Ստրանդը նորվեգական NRK հանրային հեռարձակող ընկերությանը հայտնել է, որ կետի անկման պատճառը հայտնի չէ, նրա վրա տեսանելի վերքեր չկան։ Ստրանդը վերջին երեք տարիներին հետևում էր Հվալդիմիրին, որն ուներ 4,2 մ երկարություն և կշռում էր 1225 կգ։
Առաջին անգամ բելուգա կետին նկատել էին Նորվեգիայի հյուսիսում՝ Համերֆեստ քաղաքի մոտ, 2019 թ. ապրիլին։ Նա կրում էր տեսախցիկի տեղ ունեցող գոտի, որի ճարմանդին Սանկտ Պետարբուրգում գրանցված ընկերության տարբերանշան էր։ Սա տեղիք է տվել ենթադրությունների, որ բելուգան ռուսական լրտես էր։ Կետին տվել են Հվալդիմիր անունը. «hval» նորվեգերեն նշանակում է «կետ», իսկ անվան երկրորդ մասը ՌԴ նախագահ Պուտինի Վլադիմիր անվան մի մասն է։ Ըստ փորձագետների՝ Ռուսաստանի ռազմաօդային ուժերը հայտնի են նրանով, որ վարժեցնում են կետերին զինվորական նպատակներով։
Նմանատիպ հոդվածներ
42 միլիոնանոց Հայաստանն ընդդեմ 10 միլիոնանոց Լատվիայի
Ըստ «Տրանսֆերմարկետ» պարբերականի, սեպտեմբերի 7-ին Երևանում կայանալիք Ազգերի լիգայի խաղարկության առաջին տուրի Լատվիայի դե...
Հայտնի է Հայաստան-Լատվիա հանդիպումը սպասարկող մրցավարական անձնակազմը
ՈւԵՖԱ Ազգերի լիգայի խաղարկության Հայաստան-Լատվիա հանդիպումը կսպասարկի սերբական մրցավարական անձնակազմը։Հանդիպման մրցավար...
ԵՂԱՆԱԿ. Անձրև, քամի, օդի ջերմաստիճանի բարձրացում
Հայաստանի Հանրապետության տարածքում սեպտեմբերի 7-ի կեսօրից հետո և 8-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում է կարճատև...
Առաջիկա 4 օրվա եղանակի կանխատեսում
Երևան քաղաքում՝ Սեպտեմբերի 12-ին երեկոյան ժամերին, 10-ին կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ...