Ինչով է պայմանավորված ՀՀ տնտեսական ակտիվությունն՝ ըստ նախարարի
Հայաստանում տնտեսական ակտիվությունը շարունակում է բավականին բարձր մնալ: Այս մասին ասաց Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի հանձնաժողովի նիստում՝ 2024 թվականի պետական բյուջեի առաջին կիսամյակի կատարման ընթացքի վերաբերյալ հաշվետվության ներկայացմանը:
«Դա պայմանավորված է հիմնային մետաղների արտադրության կտրուկ աճի և Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված հայրենակիցների սպառման և տնտեսական գործունեության ազդեցություններով»,- ասաց նախարարը։
«Առաջին կիսամյակում Հայաստանում գրանցվել է 10.4 տոկոս տնտեսական ակտիվության աճ, որը հիմնականում պայմանավորված է արդյունաբերության՝ հիմնային մետաղների արտադրության, առևտրի և ծառայությունների աճով: Շինարարության և գյուղատնտեսական ճյուղերը ևս նպաստել են այդ աճին: Գյուղատնտեսության ոլորտում հիմնական նպաստումն ունեցել է բուսաբուծությունը»,-նշել է նա:
Նմանատիպ հոդվածներ
Որքան է կազմում Հայաստանի պետական պարտքը 2024-ի առաջին կիսամյակում
2024 թվականի առաջին կիսամյակի արդյունքներով Հայաստանի պետական պարտքը հասել է 12 միլիարդ 157 միլիոն դոլարի։ Այս մասին Ա...
Այս տարի ավելի շատ հարկ ենք հավաքել․ նախարար
Անցած տարվա համեմատ այս տարի ավելի շատ հարկ ենք հավաքել։ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի ն...
Սոթքում կրկին ոսկի են արդյունահանում, բայց արդեն փակ եղանակով. մանրամասներ
Սոթքի ոսկու հանքավայրում վերսկսվել է արդյունահանումը, այժմ արդեն փակ եղանակով: Այս մասին լրագրողներին ասել է ՀՀ տարածքայ...
ԱՄՆ–ն ՀՀ–ում հետազոտություն է իրականացնում փոքր մոդուլային ատոմակայան կառուցելու հարցով
Ամերիկյան ընկերությունը Հայաստանում տեխնիկատնտեսական հետազոտություն է իրականացնում փոքր մոդուլային ատոմակայանի կառուցման...