Այս տարի ավելի շատ հարկ ենք հավաքել․ նախարար
Անցած տարվա համեմատ այս տարի ավելի շատ հարկ ենք հավաքել։ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ասաց ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը։
Բադասյանի խոսքով՝ ԱԱՀ-ի 4,9% նվազում կա։
«Բայց նայենք, թե այդ որ ԱԱՀ-ն է նվազել։ Մաքսային մարմնի կողմից հավաքագրվողը, որը 34,7%-ով նվազել է, բացարձակ մեծությամբ 62,8 մլրդ դրամ է։ Այսինքն, պակասել են ներմուծումները․ ներմուծման ժամանակ սահմանին վճարվող ԱԱՀ-ն ամենաարագ հավաքագրվող հարկատեսակներից մեկն է։ Ներմուծումը պակասել է, հետևաբար, պակասել է եկամուտը»,- նշեց նախարարը։
Ըստ նրա՝ հարկային մարմնի կողմից հավաքագրված հարկերը ավելացել են 123 մլրդ դրամով, որը կազմում է 14%, իսկ մաքսային մարմնի կողմից հավաքագրվող մուտքերը պակասել են 25,2 %-ով։
Նմանատիպ հոդվածներ
Որքան է կազմում Հայաստանի պետական պարտքը 2024-ի առաջին կիսամյակում
2024 թվականի առաջին կիսամյակի արդյունքներով Հայաստանի պետական պարտքը հասել է 12 միլիարդ 157 միլիոն դոլարի։ Այս մասին Ա...
Ինչով է պայմանավորված ՀՀ տնտեսական ակտիվությունն՝ ըստ նախարարի
Հայաստանում տնտեսական ակտիվությունը շարունակում է բավականին բարձր մնալ: Այս մասին ասաց Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիս...
Սոթքում կրկին ոսկի են արդյունահանում, բայց արդեն փակ եղանակով. մանրամասներ
Սոթքի ոսկու հանքավայրում վերսկսվել է արդյունահանումը, այժմ արդեն փակ եղանակով: Այս մասին լրագրողներին ասել է ՀՀ տարածքայ...
ԱՄՆ–ն ՀՀ–ում հետազոտություն է իրականացնում փոքր մոդուլային ատոմակայան կառուցելու հարցով
Ամերիկյան ընկերությունը Հայաստանում տեխնիկատնտեսական հետազոտություն է իրականացնում փոքր մոդուլային ատոմակայանի կառուցման...