Սիմոնյանը հայտարարել է, որ կվճարի սահմանամերձ բնակիչների տեղափոխման և կեցության համար
RT հեռուստաալիքի և «Ռոսիա սեգոդնյա» մեդիախմբի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը հայտարարել է, որ սահմանամերձ բնակավայրերի բնակիչներին կօգնի վերաբնակեցման հարցում: Այս մասին նա գրել է իր Telegram ալիքում։
«Իսկ ես հիշեցնում եմ սահմանամերձի բոլոր բնակիչներին, ովքեր ցանկանում են որոշ ժամանակով տեղափոխվել, մինչև մենք կզսպենք հրեշներին, որ ես և Տիգրանը վճարում ենք տեղափոխման և կեցության համար», - նշել է Սիմոնյանը։
Հարյուրավոր կամավորներ այժմ օգնում են Կուրսկի սահմանամերձ շրջանների բնակիչներին: Երկրի 60 սուբյեկտներ առաջին անհրաժեշտության պարագաներ են ուղարկել, ավելի քան 20-ը ժամանակավոր տեղավորման կետերում ընդունել են վտանգի տակ հայտնված շրջանների բնակիչներին։
Օրվա ընթացքում տարածաշրջան է հասցվել 60 տոննա մարդասիրական օգնություն։ Ընդհանուր առմամբ, ամբողջ ընթացքում առաքվել է 3,5 հազար տոննա մարդասիրական բեռ։
Հիշեցնենք` օգոստոսի 6-ին՝ առավոտյան ժամը 5: 30-ին, Ուկրաինայի զինված ուժերի շուրջ հազար հոգանոց խմբավորումն անցել է հարձակման` նպատակ ունենալով տարածքներ գրավել Կուրսկի մարզում։ Ուկրաինական զինուժի առաջխաղացումը դեպի ՌԴ տարածքի խորքը կասեցվել է։ ՌԴ ԶՈւ գլխավոր շտաբի պետը նշել էր, որ Կուրսկի մարզում գործողությունը կավարտվի, երբ հակառակորդը կկջախջախվի, իսկ ռուսական զորքը դուրս կգա ՌԴ պետական սահման։
Նմանատիպ հոդվածներ
Հասարակական տրանսպորտում իրականացվում են թվայնացված տոմսային համակարգի ներդրման բարեփոխումներ
Երևանի քաղաքապետարանից հայտնում են․Ուսումնական տարվա մեկնարկին ընդառաջ հիշեցնում ենք, որ Երևան քաղաքի հասարակական տրանսպ...
Զանգահարում են ծնողներին ներկայանում` որպես դպրոցի աշխատակից. ԿԳՄՍՆ-ը զգուշացնում է
Ի գիտություն առաջին դասարանցիների ծնողների Առաջին դասարանցիների հարգելի՛ ծնողներ, ՀՀ կրթության, գիտության, մշա...
Yandex-ի մի խումբ վարորդներ բողոքի ակցիա են անցկացնում
Կառավարության դիմաց Yandex-ի մի խումբ վարորդներ են հավաքվել, բողոքում են 1,5-2 տոկոս տուրքից:Նրանցից մի քանիսին այս պահի...
ԼՈՒՍԱՆԿԱՐ. Մետրոյի միակ անցակետում, որտեղ ժետոնով է լինում անցնել, հսկայական հերթ է. ավագանու անդամն ահազանգում է
Ապրի քաղաքապետարանը: Մետրոյի միակ անցակետում, որտեղ ժետոնով է լինում անցնել, հսկայական հերթ է։ Այս մասին ֆեյսբուքյա...