Արմավիրի մարզապետը անդրադարձել է ՀԱԷԿ-ի աշխատանքին
Անվտանգության համակարգերը գերզգայուն են և արձագանքում են ցանկացած իրավիճակի: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է Արմավիրի մարզպետ Դավիթ Խուդաթյանը:
«Օգոստոսի 30-ին` ժամը 21։55-ի սահմաններում Հայկական ատոմային էլեկտրակայանը վթարային կանգառի ռեժիմով անջատվել է էներգահամակարգից։
Կանգի պատճառ է հանդիսացել կայծակի հարվածը, որի հետևանքով կայանի անվտանգության համակարգերը կայանը բերել են անվտանգ կանգառի ռեժիմի։ Անվտանգության համակարգերը գերզգայուն են և արձագանքում են ցանկացած իրավիճակի:
Օգոստոսի 31-ին` ժամը 14։05-ից Հայկական ատոմային էլեկտրակայանը միացվել է էլեկտրաէներգետիկ համակարգին։ Առաջիկա ժամերին ՀԱԷԿ-ը կսկսի աշխատել ամբողջական հզորությամբ»։
Նմանատիպ հոդվածներ
Առաջին անգամ գործարկվել է ուղիղ չվերթ Հայաստանի և Չինաստանի միջև
Այսօր՝ սեպտեմբերի 3-ին, առաջին անգամ գործարկվել է ուղիղ չվերթ Հայաստանի և Չինաստանի միջև: Տարածքային կառավարման և ենթակա...
Հայ սահմանապահների կողմից Վրաստանի հետ սահմանին ձերբակալված բելառուս բլոգերն ազատ է արձակվել
Հայ սահմանապահների կողմից Վրաստանի հետ սահմանին ձերբակալված, Բելառուսի կողմից փնտրվող ընդդիմադիր բլոգերն արդեն ազատ է ար...
Զաքիր Հասանովը հայտնել է, թե որ երկրի բանակի մոդելին է ցանկանում նմանվել ադրբեջանական բանակը
Կարևոր քայլեր են ձեռնարկվում ադրբեջանական բանակը թուրքական մոդելին համապատասխանեցնելու ուղղությամբ։ Նման հայտարարություն...
Բաքուն հակադարձում է Փաշինյանին
«Հայաստանի վարչապետի՝ հարաբերությունների կարգավորմանը հակասող հայտարարությունները ափսոսանք են առաջացնում», - քիչ առաջ հա...