Պավել Դուրովը Կրեմլի հետ որևէ բանակցություն չի ունեցել. Պեսկով
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ Telegram-ի հիմնադիր Պավել Դուրովը Կրեմլի հետ երբևէ որևէ պայմանավորվածություն չի ունեցել:
Պեսկովը նշել է, որ գործարարի և Կրեմլի միջև բանակցություններ նույնպես չեն եղել, և Պուտինն ու Դուրովը երբեք չեն հանդիպել:
«Ոչ, որքան ինձ հայտնի է, երբեք»,– ասել է նա:
Հիշեցնենք՝ Դուրովը ձերբակալվել էր Փարիզի Լե Բուրժե օդանավակայանում օգոստոսի 24–ին։ Գործարարի ձերբակալությունը բազմաթիվ երկրներում հանրային լայն քննադատության է արժանացել։ Ֆրանսիայում Դուրովին կասկածում են տասը իրավախախտումների և քրեական հանցագործությունների մեջ, այդ թվում՝ կազմակերպված խմբի կողմից անօրինական գործարքներ կատարելու նպատակով առցանց հարթակն օգտագործելուն նպաստելու մեջ։
Նրան կարող է սպառնալ մինչև 10 տարվա ազատազրկում: Դուրովին դեռ պաշտոնական մեղադրանք չի առաջադրվել։ Օգոստոսի 28–ի երեկոյան Դուրովը գրավի դիմաց ազատ է արձակվել։
Նմանատիպ հոդվածներ
Միքայել Մելքումյանին և նրա մորը հրավիրել են դատախազություն
«Բարգավաճ Հայաստան» խմբակցության նախկին պատգամավոր Միքայել Մելքումյանին և նրա մորը` Գրետա Սահակյանին, հրավիրել են ՀՀ դատ...
Էմանուել Մակրոնը՝ Դուրովի ձերբակալության մասին
Telegram-ի հիմնադիր Պավել Դուրովի կալանավորումը քաղաքական որոշում չէ, ձեռնարկատերը ձերբակալվել է դատական հետաքննության...
Հուսով եմ՝ դա տեղի կունենա հնարավորինս շուտ. Ադրբեջանում ՌԴ դեսպան
Մոսկվան ակնկալում է, որ Երևանի և Բաքվի միջև շուտափույթ խաղաղություն կհաստատվի, դա կարևոր քայլ կլինի Հարավային Կովկասում...
Զախարովան մեկնաբանել է Կուրսկում Կիևի կողմից ամերիկյան զենք կիրառելու Վաշինգտոնի տված թույլտվությունը
ԱՄՆ–ն փաստացի դարձել է Ուկրաինայի շուրջ ծավալված զինված հակամարտության կողմ` ընդգծելով, որ ամերիկացիներն այսպիսով ամեն ա...