Որ դեպքում էսկալացիայի վտանգը կմեծանա․ Հունգարիայի ԱԳՆ-ն հայտնել է
Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պետեր Սիյարտոն հանդես է եկել Ուկրաինայի Զինված ուժերի կողմից հեռահար զենքով Ռուսաստանին հարվածելու և հակամարտության հետագա սրման դեմ:
«Մենք դա չենք ուզում», - գրել է Սիյարտոն Facebook-ում:
ԱԳ նախարարը կոչ է արել որքան հնարավոր է շուտ դադարեցնել «այդ խենթությունը» և հրաժարվել Ուկրաինային սպառազինության նոր մատակարարումներից:
«Եթե հակամարտության գոտի ավելի շատ զենք մտնի, եթե Ռուսաստանի տարածքին հեռահար զենքով հարվածներ հասցվեն, ապա էսկալացիայի վտանգը միայն կմեծանա», - հավելել Է հունգարացի նախարարը:
Նա հայտարարել է, որ այսօր Բրյուսելում ԵՄ երկրների ԱԳ նախարարների ոչ պաշտոնական հանդիպման ժամանակ պաշտպանելու է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի սկսած խաղաղապահ գիծը:
Նմանատիպ հոդվածներ
Միքայել Մելքումյանին և նրա մորը հրավիրել են դատախազություն
«Բարգավաճ Հայաստան» խմբակցության նախկին պատգամավոր Միքայել Մելքումյանին և նրա մորը` Գրետա Սահակյանին, հրավիրել են ՀՀ դատ...
Էմանուել Մակրոնը՝ Դուրովի ձերբակալության մասին
Telegram-ի հիմնադիր Պավել Դուրովի կալանավորումը քաղաքական որոշում չէ, ձեռնարկատերը ձերբակալվել է դատական հետաքննության...
Ադրբեջանի համար ի՞նչ հետևանքների կարող է հանգեցնել Շվեդիայի պատվիրակության որոշումը
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում Շվեդիայի պատվիրակության նախագահ, Շվեդիա-Հայաստան խորհրդարանական բարեկամական...
Հուսով եմ՝ դա տեղի կունենա հնարավորինս շուտ. Ադրբեջանում ՌԴ դեսպան
Մոսկվան ակնկալում է, որ Երևանի և Բաքվի միջև շուտափույթ խաղաղություն կհաստատվի, դա կարևոր քայլ կլինի Հարավային Կովկասում...