Ձերբակալվել է ՌԴ պաշտպանության նախկին փոխնախարարը. ինչ է հայտնի
Պաշտպանության նախկին փոխնախարար Պավել Պոպովին 235-րդ շրջանի զինվորական դատարանը ուղարկել է քննչական մեկուսարան՝ առանձնապես խոշոր չափերով խարդախության մեղադրանքով։ Այս մասին հայտնում է Корреспондент-ը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։
«Հետաքննության միջնորդությունը բավարարվել է, և կասկածյալ Պոպովի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը՝ մինչև հոկտեմբերի 29-ը»,– հրապարակել է դատարանը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդել էինք, որ քննության տվյալներով` 2021-2024 թվականներին Պոպովը, պատասխանատու լինելով «Պատրիոտ» այգու զարգացման, սպասարկման և աշխատանքի համար, հարստանում էր այդ հաստատության հաշվին` գործելով նախկինում քրեական պատասխանատվության ենթարկված այգու տնօրեն Վյաչեսլավ Ահմեդովի և ՌԴ ՊՆ նորարարական զարգացման գլխավոր վարչության պետի տեղակալ Վլադիմիր Շեստերովի հետ համատեղ։
Պարզվել է, որ Պոպովը «Պատրիոտ» այգու հաշվին շինարարական և վերանորոգման աշխատանքներ, նյութական արժեքների մատակարարում է կազմակերպել Մերձմոսկովյան Կրասնոգորսկ շրջանումգտնվող իր հողատարածքի համար։
Բացի այդ, նա իր ենթակաների միջոցով «Պատրիոտի» հետ պայմանագրային հարաբերություններ ունեցող առևտրային կազմակերպությունների ղեկավարներին ստիպել է շինարարական և մոնտաժային աշխատանքներ իրականացնել քաղաքից դուրս գտնվող իր այդ առանձնատանը` առանց դրա դիմաց վճարելու։
Տան կառուցումից և հողատարածքի բարեկարգումից հետո Պոպովը շարունակել է իր շուրջ 3 հա մակերեսով հողամասի տեխնիկական և տնտեսական սպասարկումն ապահովել այգու հաշվին։
Նմանատիպ հոդվածներ
Մոսկվայում տեղյակ են «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ Իրանի մտահոգության մասին. Զախարովա
Մոսկվայում տեղյակ են, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» կառուցման հետ կապված իրանցի պաշտոնյաների մտահոգություններին։...
ԼՂ-ի շրջափակման ժամանակ Ադրբեջանը խոչընդոտել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի աշխատանքը․ OCCRP
Կոռուպցիայի և կազմակերպված հանցավորության հետազոտման կենտրոնը ծավալուն նյութ է հրապարակել Լեռնային Ղարաբաղի շրջափակման ժ...
Մենք կարծում ենք, որ դրանց այլընտրանք չկա. Զախարովան հայ-ադրբեջանական հարաբերությունների մասին
ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Հայաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի ղեկավարների եռակողմ հայտարարություններ...
Բուլղարիան չի ուզում հայ տուրիստներ․ նոր մանրամասներ․ «Հետք»
Քաղաքացիներն ահազանգում են, որ Բուլղարիայի սահմանապահները կոպիտ և խտրական վերաբերմունք ունեն Երևանից ժամանող հայերի նկատ...