Անհետևանք չի մնա․ Պեսկովը մեկնաբանել է Բորելի հայտարարությունը
Ռուսական ակտիվներից եկամուտների փոխանցումն Ուկրաինա անօրինական է և Եվրամիության համար անհետևանք չի մնա։ Այս մասին՝ մեկնաբանելով Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի հայտարարությունը, լրագրողների հետ զրույցում ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Դրանք անօրինական գործողություններ են և անպայման կունենան իրավական հետևանքներ։ Սա ոչ այլ ինչ է, քան ապօրինի սեփականազրկում, ռուսերեն ասած՝ մեր փողերի, մեր ունեցվածքի գողություն», - նշել է դիվանագետը:
Հիշեցնենք՝ ավելի վաղ Բորելը ասել էր, որ Բրյուսելը ռուսական սառեցված ակտիվներից ստացված եկամուտներից 1,4 մլրդ եվրո է ուղարկել Ուկրաինային, ինչպես նաև ԵՄ պետություններին որպես փոխհատուցում Կիևին զենքի մատակարարումների համար։
«Մենք արդեն սկսել ենք օգտագործել ռուսական սառեցված ակտիվներից ստացված եկամուտները: 1,4 մլրդ եվրո ուղարկվել է Ուկրաինա և ԵՄ պետություններինզենքի մատակարարումների համար», - ասել է Բորելը։
ՆԱ հավելել է, որ ԵՄ-ն փոխել է Կիևին օգնելու տրամաբանությունը։ Եթե նախկինում միությունը փոխհատուցում էր երկրներին արդեն վճարված մատակարարումների համար, ապա այժմ այն անցնում է նախնական ֆինանսավորմանը ռուսական սառեցված ակտիվներից ստացված եկամուտներից։
Նմանատիպ հոդվածներ
Միքայել Մելքումյանին և նրա մորը հրավիրել են դատախազություն
«Բարգավաճ Հայաստան» խմբակցության նախկին պատգամավոր Միքայել Մելքումյանին և նրա մորը` Գրետա Սահակյանին, հրավիրել են ՀՀ դատ...
Էմանուել Մակրոնը՝ Դուրովի ձերբակալության մասին
Telegram-ի հիմնադիր Պավել Դուրովի կալանավորումը քաղաքական որոշում չէ, ձեռնարկատերը ձերբակալվել է դատական հետաքննության...
Ադրբեջանի համար ի՞նչ հետևանքների կարող է հանգեցնել Շվեդիայի պատվիրակության որոշումը
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում Շվեդիայի պատվիրակության նախագահ, Շվեդիա-Հայաստան խորհրդարանական բարեկամական...
Հուսով եմ՝ դա տեղի կունենա հնարավորինս շուտ. Ադրբեջանում ՌԴ դեսպան
Մոսկվան ակնկալում է, որ Երևանի և Բաքվի միջև շուտափույթ խաղաղություն կհաստատվի, դա կարևոր քայլ կլինի Հարավային Կովկասում...