ՆԱՏՕ - ում Ուկրաինայի վրա հրթիռներ խոցելու գաղափարի կողմնակիցներ չկան․ Լեհաստանի փոխվարչապետ
ՆԱՏՕ-ի երկրները թերահավատորեն են վերաբերվում Ուկրաինայի ղեկավար Վլադիմիր Զելենսկու՝ իր երկրի վրա ռուսական հրթիռները խոցելու գաղափարին: Այս մասին հայտարարել է Լեհաստանի փոխվարչապետ և ազգային պաշտպանության նախարար Վլադիսլավ Կոսինյակ-Կամիշը։
ՆԱՏՕ - ում Ուկրաինայի վրա հրթիռներ խոցելու գաղափարի կողմնակիցներ չկան:
«Այս հարցում մեծ թերահավատություն կա։ Ոչ մի պետություն առանձին նման որոշումներ չի կայացնի։ Ես ՆԱՏՕ – ում այդ որոշման ընդունման կողմնակիցներ չեմ տեսել», - հայտարարել է Լեհաստանի փոխվարչապետը
Սակայն նա ըմբռնումով է մոտենում Ուկրաինայի առաջնորդի ցանկությանը, քանի որ «դա նրա դերն է»։
Կոսինյակ-Կամիշը հիշեցրել է, որ Լեհաստանի իշխանությունների դերը լեհական պետության շահերին համապատասխան որոշումներ ընդունելն է:
Հիշեցնենք՝ երեկ Զելենսկին մեկնաբանել է Լեհաստանի իշխանությունների որոշումը՝ չխոցել ռուսական հրթիռներն Ուկրաինայի վրա։ Նրա խոսքով ՝ նման որոշումը կապված է ՆԱՏՕ-ի այլ երկրների կողմից այդ գաղափարին աջակցության բացակայության հետ։
Նմանատիպ հոդվածներ
Միքայել Մելքումյանին և նրա մորը հրավիրել են դատախազություն
«Բարգավաճ Հայաստան» խմբակցության նախկին պատգամավոր Միքայել Մելքումյանին և նրա մորը` Գրետա Սահակյանին, հրավիրել են ՀՀ դատ...
Էմանուել Մակրոնը՝ Դուրովի ձերբակալության մասին
Telegram-ի հիմնադիր Պավել Դուրովի կալանավորումը քաղաքական որոշում չէ, ձեռնարկատերը ձերբակալվել է դատական հետաքննության...
Ադրբեջանի համար ի՞նչ հետևանքների կարող է հանգեցնել Շվեդիայի պատվիրակության որոշումը
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում Շվեդիայի պատվիրակության նախագահ, Շվեդիա-Հայաստան խորհրդարանական բարեկամական...
Զելենսկին Ռուսաստանի հետ պատերազմն ավարտելու պլան ունի
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ սեպտեմբերին պատրաստվում է ԱՄՆ-ին ներկայացնել ծրագիր այն մասին, թ...