Կրեմլից անդրադարձել են Թրամփի երրորդ համաշխարհային պատերազմի սպառնալիքի վերաբերյալ հայտարարությանը

ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի մտավախությունները երրորդ համաշխարհային պատերազմի սպառնալիքի վերաբերյալ հասկանալի են.Ուկրաինայի զինված ուժերի ներխուժումը Կուրսկի մարզ և Կիևի այլ գրոհները սրում են իրավիճակը մինչև վերջ։ Այս մասին լրագրողներին հայտնել Է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։


«Այսպես կոչված հավաքական Արևմուտքի շատ երկրներ մինչև ականջները մտել են այդ հակամարտության մեջ, ուղղակիորեն ներգրավված են դրանում։ Նման հարձակումները, ինչպես Կուրսկի շրջանում, հհարկե, սրում են լարվածությունը։ Ուստի մտահոգվելու առիթ կա», - նշել է Կրեմլի ներկայացուցիչը։


Ավելի վաղ Թրամփն անդրադառնալով Կուրսկի շրջանի վրա Ուկրաինայի զինված ուժերի հարձակմանը, հայտարարել էր, որ նման հարձակումն իրականում հերթական նշանն էր այն բանի, որ երրորդ համաշխարհային պատերազմն ավելի մոտ է, քան երբևէ: