Ինչի մասին է խոսում Զելենսկու մտադրությունը․ Reuters
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու մտադրությունը ՝ աշնանը ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին ցույց տալ ռուս-ուկրաինական հակամարտության ավարտի պլանը, խոսում է այն մասին, որ Կիևը խաղաղության հաջորդ գագաթնաժողովը դիտարկում է որպես Ռուսաստանի ներկայացուցիչների հետ երկխոսության հարթակ։ Այս մասին գրում Է Reuters-ը։
«Նրա հայտարարությունները վկայում էին այն մասին, որ նա բանակցությունների հիմնական պոտենցիալ ֆորում է համարում խաղաղության հարցերով միջազգային հաջորդ գագաթնաժողովը, որում, ըստ Ուկրաինայի, նա կցանկանար տեսնել Ռուսաստանի ներկայացուցիչներին», - ասվում է տեքստում:
Մինչ այդ Վլադիմիր Զելենսկին հայտարարել էր, որ Կիևը Մոսկվային հրավիրում է մասնակցելու երկրորդ «խաղաղության գագաթնաժողովին», քանի որ դրա բացակայության դեպքում պետությունների մի մասը կարող է հրաժարվել միջոցառմանը մասնակցելուց:
Ավելի վաղ հաղորդել էինք, որ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել էր՝ պատրաստվում է ԱՄՆ-ին ներկայացնել ծրագիր այն մասին, թե ինչպես է մտադիր ավարտել Ռուսաստանի հետ պատերազմը։ Նա նշել էր, որ պատրաստվում է ծրագիրը ներկայացնել ինչպես ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին, այնպես էլ նախագահի թեկնածուներ Քամալա Հարիսին և Դոնալդ Թրամփին։