ԵՄ-ն հետևելու է Վրաստանի խորհրդարանի ընտրությանը
«ԵՄ-ն ուշադիր հետևելու է Վրաստանում այս տարվա հոկտեմբերի 26-ին կայանալիք խորհրդարանի ընտրությանը, ակնկալում է, որ դրանք կհամապատասխանեն միջազգային չափանիշներին, ինչպես նաև հիշեցնում է, որ ժողովրդավարական ինստիտուտներն ու գործընթացները առանցքային դեր են խաղում թեկնածու երկրի՝ Եվրամիությանն անդամակցելու պատրաստակամությունը գնահատելու հարցում»,- ասել է Եվրամիության ներկայացուցիչը։
Նա նշել է, որ Բրյուսելն «անհանգստացած է վարչապետի և «Վրացական երազանքի» մյուս պաշտոնյաների հայտարարություններով՝ բոլոր ընդդիմադիր կուսակցություններն արգելելու վերաբերյալ։
Ավելի վաղ իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը հայտարարել էր, որ եթե խորհրդարանի աշնանային ընտրությունից հետո ստանա սահմանադրական մեծամասնություն, նախկին նախագահ Սաակաշվիլու «Միացյալ ազգային շարժում» կուսակցությունը կճանաչվի հակասահմանադրական, իսկ պատգամավորների մանդատները կչեղարկվեն։
Միաժամանակ Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն պարզաբանել է, որ «Վրացական երազանքը» չի նախատեսում արգելել մյուս ընդդիմադիր կուսակցությունների գործունեությունը:
Նմանատիպ հոդվածներ
Միքայել Մելքումյանին և նրա մորը հրավիրել են դատախազություն
«Բարգավաճ Հայաստան» խմբակցության նախկին պատգամավոր Միքայել Մելքումյանին և նրա մորը` Գրետա Սահակյանին, հրավիրել են ՀՀ դատ...
Էմանուել Մակրոնը՝ Դուրովի ձերբակալության մասին
Telegram-ի հիմնադիր Պավել Դուրովի կալանավորումը քաղաքական որոշում չէ, ձեռնարկատերը ձերբակալվել է դատական հետաքննության...
Ադրբեջանի համար ի՞նչ հետևանքների կարող է հանգեցնել Շվեդիայի պատվիրակության որոշումը
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում Շվեդիայի պատվիրակության նախագահ, Շվեդիա-Հայաստան խորհրդարանական բարեկամական...
Զելենսկին Ռուսաստանի հետ պատերազմն ավարտելու պլան ունի
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ սեպտեմբերին պատրաստվում է ԱՄՆ-ին ներկայացնել ծրագիր այն մասին, թ...