Պատասխանն անխուսափելի, ճշգրիտ և մտածված կլինի․ Իրանի ԱԳՆ
Իսրայելն անխուսափելիորեն պատասխան կստանա Իրանից Թեհրանում արմատական պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեի սպանության կապակցությամբ։ Այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին իր իտալացի գործընկեր Անտոնիո Տայանիի հետ հեռախոսազրույցում։
«Իրանի Իսլամական Հանրապետության պատասխանը Թեհրանում Սիոնիստական ռեժիմի ահաբեկչական ակտին անխուսափելի, ճշգրիտ և մտածված կլինի, ի տարբերություն Սիոնիստական ռեժիմի՝ Իրանի Իսլամական Հանրապետությունը չի ձգտում սրել լարվածությունը, թեև, չի վախենում դրանից»,-Արաղչիի խոսքերն է մեջբերում ԱԳՆ-ի հայտարարությունը։
Տայանին էլ բոլոր կողմերից պահանջել է զսպվածություն ցուցաբերել և մտահոգություն է հայտնել Մերձավոր Արևելքում աճող անկայունության կապակցությամբ։
Հիշեցնենք` հուլիսի վերջին Թեհրանում սպանվեց պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիան։ Նա Իրանի մայրաքաղաք էր մեկնել՝ մասնակցելու երկրի նոր նախագահի երդմնակալությանը:
Նմանատիպ հոդվածներ
Էմանուել Մակրոնը՝ Դուրովի ձերբակալության մասին
Telegram-ի հիմնադիր Պավել Դուրովի կալանավորումը քաղաքական որոշում չէ, ձեռնարկատերը ձերբակալվել է դատական հետաքննության...
Միքայել Մելքումյանին և նրա մորը հրավիրել են դատախազություն
«Բարգավաճ Հայաստան» խմբակցության նախկին պատգամավոր Միքայել Մելքումյանին և նրա մորը` Գրետա Սահակյանին, հրավիրել են ՀՀ դատ...
Իրանի ԱԳՆ-ն նշել է, թե Կովկասյան տարածաշրջանն ինչ նշանակություն ունի Թեհրանի համար
Կովկասյան տարածաշրջանն Իրանի Իսլամական Հանրապետության համար ունի աշխարհաքաղաքական և ռազմավարական նշանակություն։ Այս մասի...
Ադրբեջանը արգելվել է ԵԽԽՎ մի քանի տասնյակ պատգամավորի մուտքը երկիր
Ադրբեջանը COP29 կլիմայական գագաթնաժողովին ընդառաջ արգելել է ԵԽԽՎ մի քանի տասնյակ պատգամավորի մուտքը երկիր: Բաքուն բացատր...