Իրանի ԱԳՆ-ն նշել է, թե Կովկասյան տարածաշրջանն ինչ նշանակություն ունի Թեհրանի համար
Կովկասյան տարածաշրջանն Իրանի Իսլամական Հանրապետության համար ունի աշխարհաքաղաքական և ռազմավարական նշանակություն։ Այս մասին X-ի իր միկրոբլոգում գրել է Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նորանշանակ նախարար Աբաս Արաղչին՝ անդրադառնալով նախորդ օրերի ընթացքում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ ունեցած հեռախոսազրույցներին։
«Երեկ և այսօր Ադրբեջանի ու Հայաստանի արտգործնախարարները հեռախոսով շնորհավորեցին ինձ։ Կովկասյան տարածաշրջանն Իրանի Իսլամական Հանրապետության համար ունի աշխարհաքաղաքական և ռազմավարական նշանակություն։ Պատմական, մշակութային և աշխարհագրական կապերը կրկնապատկել են այս տարածաշրջանի երկրների հետ հարաբերությունների ընդլայնման կարևորությունը»,- գրել է նա X-ում։
Իրանի նորանշանակ արտգործնախարարն այսօր հեռախոսազրույց է ունեցել նաև իր թուրք պաշտոնակցի հետ։
Նմանատիպ հոդվածներ
Էմանուել Մակրոնը՝ Դուրովի ձերբակալության մասին
Telegram-ի հիմնադիր Պավել Դուրովի կալանավորումը քաղաքական որոշում չէ, ձեռնարկատերը ձերբակալվել է դատական հետաքննության...
Միքայել Մելքումյանին և նրա մորը հրավիրել են դատախազություն
«Բարգավաճ Հայաստան» խմբակցության նախկին պատգամավոր Միքայել Մելքումյանին և նրա մորը` Գրետա Սահակյանին, հրավիրել են ՀՀ դատ...
Մակրոնն ակտիվորեն օգտվում Է Telegram-ից
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ակտիվորեն օգտվում Է Telegram-ից, նա հավելված է մտել Փարիզում մեսենջերի հիմնադիր Պավել...
Պատասխանն անխուսափելի, ճշգրիտ և մտածված կլինի․ Իրանի ԱԳՆ
Իսրայելն անխուսափելիորեն պատասխան կստանա Իրանից Թեհրանում արմատական պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման քաղբյուրոյի ղեկավար Իսմա...