Մինսկը չի ստացել Կիևի խնդրանքը՝ զորքերը դուրս բերելու Ուկրաինայի սահմանից. Բելառուսի ԱԳՆ
Ուկրաինան պաշտոնապես չի դիմել Բելառուսի իշխանություններին՝ զորքերը սահմանից դուրս բերելու խնդրանքով, ասել է Բելառուսի արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Անատոլի Գլազը։ Նրա մեկնաբանությունը հրապարակվել է գերատեսչության կայքում։
«Պաշտոնապես մենք նման կոչեր չենք ստացել ուկրաինական կողմից, մենք տեսել ենք այս հաղորդագրությունը միայն համացանցում: Նման հայտարարությունների տրամաբանությունը, մեր կարծիքով, շատ բարդ է»,- ասել է Գլազը:
«Պարզվում է, որ Ուկրաինայի ղեկավարությունը մարտական անօդաչու թռչող սարքեր է գործարկում Բելառուսի տարածքով, իսկ մեկ շաբաթ անց իր արտաքին գործերի նախարարության կայքում զարմացած են մեր զինված ուժերի գործողություններից, որոնք առաջադրանքներ են կատարում՝ ապահովելու տարածքի անվտանգությունը։ Մեր ընկալմամբ՝ այստեղ ամեն ինչ տրամաբանական է, հատկապես՝ հաշվի առնելով ուկրաինական կողմի մշտական սադրանքները, ավելի քան 100 հազարանոց զորքերի տեղակայումը, ահաբեկիչների տեղափոխումը Բելառուս...»,- նշել է նա։
«Մենք չգիտենք, թե ինչ տրամաբանությամբ է առաջնորդվում ուկրաինական կողմը, միգուցե այստեղ ինչ-որ խորամանկ խաղ կա, որը նախատեսված է ներքին սպառման համար, թե՞ Արևմուտքից ծափահարություններ ստանալու համար»,- հավելել է Բելառուսի ԱԳՆ ներկայացուցիչը։
Ավելի վաղ Ուկրաինայի ԱԳՆ-ն մտահոգություն էր հայտնել բելառուսական ռազմական ուժերի վերջին տեղափոխման կապակցությամբ իր հարավային սահմաններ և խնդրել «զորքերը դուրս բերել այն հեռավորությունից, որից կարող է կրակել բելառուսական բանակը»:
«Սահմանների խախտման և ցանկացած հարձակումների դեպքում Ուկրաինան պատրաստ է օգտագործել ինքնապաշտպանության իր իրավունքը»,- նշել են Կիևում։
Նմանատիպ հոդվածներ
Դոնալդ Թրամփի և Քամալա Հարիսի բանավեճը վտանգված է խոսափողի շուրջ տարաձայնությունների պատճառով
2024 թվականի սեպտեմբերի 10-ին նախատեսված բանավեճը Դոնալդ Թրամփի և Քամալա Հարիսի միջև վտանգված է խոսափողի կանոնների շուրջ...
Իրանը կընտրի իր պատասխանը ՀԱՄԱՍ-ի առաջնորդի սպանությանը՝ անկախ տարածաշրջանում իր դաշնակիցներից
Իրանի իշխանությունները կորոշեն, թե ինչ պատասխան տան Իսրայելին Թեհրանում ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեի սպանո...
Տնօրենների թափուր տեղերի համար իրականացվող մրցույթները ցույց են տալիս, որ կարողությունների զարգացման լուրջ խնդիր ունենք. ԿԳՄՍ նախարար
Դպրոցի բովանդակային կառավարումը նոր պահանջներ է դնում հավակնորդների առջև։ Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է ԿԳՄՍ նախարա...
Հայաստանի ու Եվրոպայի միջև առևտրաշրջանառությունը երբեք այսքան խղճուկ մակարդակի չի եղել. պատգամավոր
Պարադոքսալ իշխանություններ ունենք։ Խոսում են Եվրոպայի հետ սերտացման ու մերձեցման մասին, բայց ԵՐԲԵՔ Հայաստանի ու Եվրոպայի...