Իրանը կընտրի իր պատասխանը ՀԱՄԱՍ-ի առաջնորդի սպանությանը՝ անկախ տարածաշրջանում իր դաշնակիցներից
Իրանի իշխանությունները կորոշեն, թե ինչ պատասխան տան Իսրայելին Թեհրանում ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեի սպանությանը տարածաշրջանում հակաիսրայելական մյուս ուժերից առանձին, հայտարարել է Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Մոհամմադ Բաղերին: Նրա խոսքերը մեջբերում է Tasnim գործակալությունը։
«Իրանի Իսլամական Հանրապետությունն ինքը կորոշի ռեւանշի մասին, մինչդեռ Դիմադրության առանցքը այս ոլորտում գործում է առանձին և անկախ, ինչպես մենք տեսանք երեկ»,- ասել է նա։
Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաքչին իր իտալացի գործընկեր Անտոնիո Թայանիի հետ հեռախոսազրույցում խոստացել է «անմիջական և ճշգրիտ հաշվարկված պատասխան» Հանիեի մահվանը։
Իրանի արտգործնախարարության խոսնակ Նասեր Քանանին կարծիք է հայտնել, որ տարածաշրջանում ուժերի ռազմավարական հավասարակշռությունը փոխվել է, և Իսրայելը կորցրել է սպառնալիքները զսպելու ունակությունը։ «Չնայած ԱՄՆ–ի նման պետությունների համապարփակ աջակցությանը, Իսրայելը չկարողացավ կանխատեսել դիմադրության ուժերի կողմից սահմանափակ և վերահսկվող գործողությունների ժամանակը և վայրը», - ասել է Քանանին:
Նախօրեին Իսրայելը լայնածավալ կանխարգելիչ հարված է հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի» դիրքերին։ «Հեզբոլլահը» հայտարարել է Իսրայելի ուղղությամբ 320 հրթիռների և տասնյակ անօդաչու թռչող սարքերի արձակման մասին։
Նմանատիպ հոդվածներ
Մինսկը չի ստացել Կիևի խնդրանքը՝ զորքերը դուրս բերելու Ուկրաինայի սահմանից. Բելառուսի ԱԳՆ
Ուկրաինան պաշտոնապես չի դիմել Բելառուսի իշխանություններին՝ զորքերը սահմանից դուրս բերելու խնդրանքով, ասել է Բելառուսի ար...
Դոնալդ Թրամփի և Քամալա Հարիսի բանավեճը վտանգված է խոսափողի շուրջ տարաձայնությունների պատճառով
2024 թվականի սեպտեմբերի 10-ին նախատեսված բանավեճը Դոնալդ Թրամփի և Քամալա Հարիսի միջև վտանգված է խոսափողի կանոնների շուրջ...
Տնօրենների թափուր տեղերի համար իրականացվող մրցույթները ցույց են տալիս, որ կարողությունների զարգացման լուրջ խնդիր ունենք. ԿԳՄՍ նախարար
Դպրոցի բովանդակային կառավարումը նոր պահանջներ է դնում հավակնորդների առջև։ Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է ԿԳՄՍ նախարա...
Հայաստանի ու Եվրոպայի միջև առևտրաշրջանառությունը երբեք այսքան խղճուկ մակարդակի չի եղել. պատգամավոր
Պարադոքսալ իշխանություններ ունենք։ Խոսում են Եվրոպայի հետ սերտացման ու մերձեցման մասին, բայց ԵՐԲԵՔ Հայաստանի ու Եվրոպայի...