Ներկայացման ժամանակ մահացել է ՌԴ ժողովրդական արտիստ` Լեոնիդ Ռեմնևը
Ժողովրդական արտիստ, Նիժնի Նովգորոդի պատանի հանդիսատեսի թատրոնի դերասան Լեոնիդ Ռեմնևը մահացել է ներկայացման ժամանակ, ասվում է «ВКонтакте» սոցիալական ցանցում Թատերական գործիչների միության տարածաշրջանային բաժանմունքի էջում։
«Ցավալի լուր․ երեկ կյանքից հեռացավ Ռուսաստանի ժողովրդական արտիստ Լեոնիդ Ռեմնևը... «Վասա» ներկայացման ժամանակ Լեոնիդ Յակովլևիչն իրեն վատ զգաց, թատրոն ժամանած շտապօգնությունը չհասցրեց փրկել նրան»,- ասվում է հաղորդման մեջ։
Ռեմնևը խաղում էր Սերգեյ Ժելեզնյովի՝ գլխավոր հերոսուհի Վասայի ամուսնու, դերը։
Նիժնի Նովգորոդի պատանի հանդիսատեսի թատրոնը տեղեկացնում է, որ Ռեմնևը 78 տարեկան էր։
«1972 թվականից նա աշխատել է Գորկու, ապա Նիժնի Նովգորոդի ՊՀԹ-ներում և իր կյանքի 52 տարին նվիրել բեմին։ Իր դերասանական գործունեության ընթացքում նա 100-ից ավելի դեր է խաղացել ռուսական և արտասահմանյան դասական խաղացանկի, ժամանակակից հեղինակների պիեսներում»,- նշել են թատրոնում։
Նշվում է, որ Լեոնիդ Ռեմնևը Ռուսաստանի Դաշնության Թատերական գործիչների միության Նիժնի Նովգորոդի մասնաճյուղի Սոբոլշչիկով-Սամարին մրցանակի դափնեկիր է, Նիժնի Նովգորոդի մրցանակի կրկնակի դափնեկիր, «Ոսկե դիմակ» ազգային թատերական մրցանակի նոմինանտ, «Պուշկինի մրցանակի» դափնեկիր։
Նմանատիպ հոդվածներ
Արդեն կարելի է թանգարանների տոմսերը գնել առցանց. հայտնի է, թե որ կայքի միջոցով
Գործարկվել է թանգարանների էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգը։ ՀՀ անկախության օրը՝ սեպտեմբերի 21-ին, Հ...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Սահարայի անապատում սկսվում են անսպասելի հորդառատ տեղումներ, որ հանգեցնելու են ջրհեղեղների առաջացման
Սահարայի անապատում սկսվում են անսպասելի հորդառատ տեղումներ, որ հանգեցնելու են ջրհեղեղների առաջացման: Առաջին նկարում տեղո...
Անձնագրային բաժինները կաշխատեն շաբաթ օրը
Վաղն աշխատելու են ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության անձնագրային հետևյալ բաժինները` Երևանում՝ Շենգավիթի, Արաբկի...
Մահացել է հրապարակախոս Հովհաննես Պապիկյանը
Մահացել է ՀԳՄ եւ Հայաստանի ժուռնալիստների միության անդամ, լրագրող, հրապարակախոս Հովհաննես Պապիկյանը: Այս մասին ֆեյսբուքյ...