Ուկրաինան և Ռուսաստանը պետք է խաղաղության գաղտնի բանակցություն ունենային․ The Washington Post
Ուկրաինան և Ռուսաստանն այս ամիս պետք է իրենց պատվիրակությունները ուղարկեին Կատար՝ խաղաղության գաղտնի բանակցությունների համար, սակայն դրանք խափանվեցին Կուրսկի շրջանում Ուկրաինայի զինված ուժերի գործողությունների պատճառով: Այս մասին գրում է The Washington Post-ը՝ հղում անելով իր անանուն աղբյուրներին։
Նշվում է, որ բանակցություններում ներգրավված ոմանք հույս ունեին, որ դրանք կարող են հանգեցնել ավելի համապարփակ համաձայնության՝ պատերազմի ավարտի համար, ասել են անանուն պաշտոնյաները։
Բանակցությունների մասին տեղեկացված դիվանագետն ասել է, որ ռուս պաշտոնյաները հետաձգել են իրենց հանդիպումը Կատարի պաշտոնյաների հետ Ուկրաինայի՝ արևմտյան Ռուսաստան ներխուժումից հետո: Մոսկվայի պատվիրակությունը դա որակել է որպես «սրացում», - ասել է դիվանագետը՝ հավելելով, որ Կիևը Դոհային չի զգուշացրել իր անդրսահմանային հարձակման մասին։
Ռուսաստանը «չդադարեցրեց բանակցությունները, նրանք ասացին, որ մեզ ժամանակ տվեք», - ասել է դիվանագետը:
Թեև Ուկրաինան, այնուամենայնիվ, ցանկանում էր իր պատվիրակությանը ուղարկել Դոհա, աղբյուրն ասել է, որ Կատարը մերժել է, քանի որ միակողմանի հանդիպումը շահավետ չի համարում:
The Washington Post-ի հարցերին ի պատասխան՝ Ուկրաինայի նախագահի գրասենյակը հայտարարություն է տարածել, որ Դոհայում գագաթնաժողովը հետաձգվել է «Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակի պատճառով», սակայն այն տեղի կունենա օգոստոսին տեսա-կոնֆերանսի ձևաչափով։
Կրեմլը չի պատասխանել մեկնաբանությունների խնդրանքներին։
Նմանատիպ հոդվածներ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Ուկրաինան Դոնբասում ավելի քան 30 շուն-ռոբոտ է մարտի հանել
Ուկրաինան բրիտանական Brit Alliance ընկերության ավելի քան 30 BAD.2 ռոբոտ շներ է տեղակայել Դոնբասում մարտերի ժամանակ, հայտ...
Մեկ շաբաթվա ընթացքում ռուսական վերահսկողության տակ է անցել 3 նոր բնակավայր․ ՌԴ ՊՆ
Մեկ շաբաթվա ընթացքում ռուսական վերահսկողության տակ են անցել Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության երեք բնակավայրեր։ Այդ մաս...
«Հայկական կողմի քաշած փշալարը կիսատ է մնացել, Ադրբեջանն ամբողջ «լինիայով» խրամատ է փորել». Հովսեփյան
2023 թվականի մարտի 30-ին Ադրբեջանի զինված ուժերի ներկայացուցիչները ներխուժել էին Սյունիքի մարզի Տեղ համայնքի տարածք ու ս...
Կուրսկի ատոմակայանին հարված հասցնելու դեպքում Ուկրաինան անհապաղ շատ կոշտ պատասխան կստանա․ ՌԴ ՊՆ
Ռուսաստանն անհապաղ կոշտ պատասխան միջոցներ կձեռնարկի, եթե Կիևը հարվածի Կուրսկի ատոմակայանին և ռադիոակտիվ վարակվածության տ...