Բայդենը Կուրսկի մարզ ուկրաինական ուժերի ներխուժումն անվանել է «իսկական երկընտրանք Պուտինի համար»
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն առաջին անգամ մեկնաբանել է Ուկրաինայի զինված ուժերի ներխուժումը Ռուսաստանի Կուրսկի մարզ՝ իրավիճակն անվանելով «իսկական երկընտրանք» ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի համար։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։
«Սա իսկական երկընտրանք է ստեղծում Պուտինի համար», - Նյու Օռլեանում լրագրողների հետ զրույցում ասել է Բայդենը։
Նա նաև հայտնել է, որ ԱՄՆ իշխանությունները մշտական կապի մեջ են ուկրաինական կողմի հետ՝ կապված զորքերի առաջխաղացման հետ։ Շուրջ 1000 ուկրաինացի զինվորներ օգոստոսի 6-ից մտել են Կուրսկի մարզ՝ տանկերով և զրահապատ մեքենաներով։ Ուկրաինան հայտնել է, որ մարզում վերահսկում է 74 բնակավայր։
Իր հերթին Սպիտակ տան խոսնակ Կարին Ժան-Պիեռը լրագրողների հետ ճեպազրույցում հայտնել է, որ ուկրաինական իշխանությունները նախապես չեն տեղեկացրել ԱՄՆ վարչակազմին Կուրսկի մարզ ներխուժելու մասին։
Նմանատիպ հոդվածներ
«COP 29»-ին ընդառաջ՝ Բաքուն հնարավոր է՝ իր իմիջի համար ազատ արձակի որոշ հայ գերիների․ Սահակյան
«COP 29» միջոցառման անցկացումը Բաքվում չի կարող լեգիտիմ լինել, քանի դեռ հայ-ադրբեջանական փոխհարաբերություններին վերաբերո...
Սերժ Սարգսյանի եղբայրը չի ներկայացել դատախազություն, քանի որ երկրում չէ
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբայրը` Ալեքսանդր Սարգսյանն ու նրա ընտանիքի անդամները այսօր չեն ներկայացել ՀՀ գլխավոր...
ԱՄՆ-ը հանել Է Սաուդյան Արաբիային մի շարք սպառազինությունների վաճառքի արգելքը, շուտով ռումբեր կմատակարարեն. WSJ
ԱՄՆ-ը հանել է Սաուդյան Արաբիային մի շարք սպառազինությունների վաճառքի արգելքը, հաղորդում է Wall Street Journal-ը:Առաջիկա...
Ռուսաստանում մեկնարկել են ՀԱՊԿ «Կոբալտ-2024» համատեղ զորավարժությունները. ՀՀ-ն չի մասնակցում
Ռուսաստանում մեկնարկել են ՀԱՊԿ-ի «Կոբալտ-2024» համատեղ զորավարժությունները. 2024 թվականին ՌԴ-ի, Ղազախստանի, Ղրղզստանի և...