Սերժ Սարգսյանի եղբայրը չի ներկայացել դատախազություն, քանի որ երկրում չէ
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբայրը` Ալեքսանդր Սարգսյանն ու նրա ընտանիքի անդամները այսօր չեն ներկայացել ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն: Տեղեկությունը հայտնում է Oragir.news-ը։
Նշենք, որ այսօր դատախազություն էին հրավիրվել Ալեքսանդր Սարգսյանը, նրա կինը՝ Ավրիգա Սարգսյանը, որդիները՝ Նարեկ և Հայկ Սարգսյանները, ինչպես նաև նրանց հետ փոխկապակցված Սոնա Սարգսյանը:
Դատախազությունից լրատվամիջոցին փոխանցել են, որ նրանք չեն ներկայացել դատախազություն, քանի որ երկրում չեն։
«Իրենց ներկայացուցիչները կապ են հաստատել, ասել են, որ երկրում չեն գտնվում։ Այդ անձինք դատախազություն կներկայանան օգոստոսի 20-ին»,-հայտնել են դատախազությունից։
Հիշեցնենք` 2019թ–ին Ալեքսանդր Սարգսյանի նկատմամբ քրեական գործ էր հարուցվել։ Նա մեղադրվում էր առանձնապես խոշոր չափերի խարդախության մեջ։
Քրեական գործով մեղադրյալ Ալեքսանդր Սարգսյանն իր կամքով 9 506 000 000 դրամին համարժեք 19 600 000 դոլար նվիրաբերեց Արցախի Հանրապետության պաշտպանության բանակին։
Նմանատիպ հոդվածներ
Բայդենը Կուրսկի մարզ ուկրաինական ուժերի ներխուժումն անվանել է «իսկական երկընտրանք Պուտինի համար»
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն առաջին անգամ մեկնաբանել է Ուկրաինայի զինված ուժերի ներխուժումը Ռուսաստանի Կուրսկի մարզ՝ իրավիճակն...
«COP 29»-ին ընդառաջ՝ Բաքուն հնարավոր է՝ իր իմիջի համար ազատ արձակի որոշ հայ գերիների․ Սահակյան
«COP 29» միջոցառման անցկացումը Բաքվում չի կարող լեգիտիմ լինել, քանի դեռ հայ-ադրբեջանական փոխհարաբերություններին վերաբերո...
ԱՄՆ-ը հանել Է Սաուդյան Արաբիային մի շարք սպառազինությունների վաճառքի արգելքը, շուտով ռումբեր կմատակարարեն. WSJ
ԱՄՆ-ը հանել է Սաուդյան Արաբիային մի շարք սպառազինությունների վաճառքի արգելքը, հաղորդում է Wall Street Journal-ը:Առաջիկա...
Ռուսաստանում մեկնարկել են ՀԱՊԿ «Կոբալտ-2024» համատեղ զորավարժությունները. ՀՀ-ն չի մասնակցում
Ռուսաստանում մեկնարկել են ՀԱՊԿ-ի «Կոբալտ-2024» համատեղ զորավարժությունները. 2024 թվականին ՌԴ-ի, Ղազախստանի, Ղրղզստանի և...